«Այս վարչախումբն արդեն քանի տարի է՝ զբաղված է Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդմամբ։ Կա՛ այլընտրանք, և դա բաղկացած է մի շարք տարրերից։ Մեր պաշտպանական համակարգը պետք է օգտագործի երկրի ներսում առկա ներուժը, օրինակ՝ ներգրավի ՊԲ նախկին զինծառայողներին, զարգացնի տեղական ռազմարդյունաբերությունը, ստեղծի պահեստազոր, և այլն»։
Արայիկ Հարությունյանը չէր ուզում Արցախի վերջին նախագահը լինել, և տեսնելով,որ ամեն ինչ ավարտված է, հրաժարական տվեց. նրա հրաժարականը ՀՀ իշխանության հետ համաձայնեցված էր կամ նրանց ճնշման ներքո էր»:
«Այդ ծրագիրն իր պատկերացմամբ այն է, որ եթե Արցախը տալիս ենք ամբողջովին, համաձայնում ենք, որ հայաթափվում է, խաղաղության պայմանագիրը ստորագրվում է, այլևս Սյունիքի հարց չի բարձրացվում, մի խոսքով՝ իր ասած խաղաղության դարաշրջանը բացվում է: Եթե այդպես լինի, այո, հաջորդ փուլում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը կդրվի, բայց վստահաբար Ադրբեջանն այդտեղ կանգ չի առնելու. նրանք հիմա ասում են՝ տարածքային պահանջներ, փախստականների վերադարձ և այլն։ Այսինքն՝ նոր պատերազմ, նոր ագրեսիա: Այդ դեպքում, բնականաբար, որևէ ողջամիտ մարդ չի կարող պնդել, թե պետք է ռուսական բազաները դուրս բերել այստեղից, քանի դեռ դրա այլընտրանքը չկա՝ այլ անվտանգային համակարգի տեսքով, իսկ այդպիսի հեռանկար չի նշմարվում անգամ ամենահեռու հորիզոնում»,- ի պատասխան՝ ասաց նա:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է Բերձորի միջանցքի հարցով որևէ բանակցության՝ Մոսկվայում նախատեսված Ալիևի հետ հանդիպման ժամանակ, նախ ինքը հարց ուղղեց՝ Լաչինի ի՞նչ հարցով, ապա շարունակեց պատասխանել իր իսկ առաջ քաշած թեմայի շրջանակում.
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի է ունենում «Նիկոլ-2» արարը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։
«Մենք որևէ իրավունք կասկածի տակ չենք դնում, մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորության մասին։ Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է, և խոսել ենք դրա մասին, տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի քաղաքական ուժերի այն հայտարարությանը, որով ՀՀ իշխանությանը կոչ էին անում կասկածի տակ չդնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։
Ռուսաստանն ամեն կերպ փորձում է չկատաղեցնելով Ադրբեջանին՝ ֆիքսել ադրբեջանցիների պատասխանատվության հարցը: Ադրբեջանն ինչո՞վ է շահագրգռված օր առաջ լուծել արցախահայության «ինտեգրման» հարցը: Իրեն պետք է, որ այս հարցը լուծի մինչև այն պահը, հենց Ռուսաստանը շուռ կտա դեպի այս տարածաշրջան, որովհետև ինքը հոյակապ հասկանում է, որ դրանից հետո արցախահայությունը կարող է վերածվել Ռուսաստանի ձեռքում շատ կոշտ մտրակի, որը կիջնի Ադրբեջանի գլխին»:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Արցախում որոշում կայացնողն Արայիկ Հարությունյանն է, իսկ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը, և, որ Արցախի նախագահն Արցախի ապաշրջափակմանն ուղղված քայլերն անում է այնպես, ինչպես դա հարմար կլինի ՀՀ իշխանություններին:
«Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի։ Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ԳՄ նիստում քննարկված հիմնական հարցը վերաբերում էր Արցախի՝ արդեն մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակմանը, որի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։
Բանակցողի փոփոխությունն առաջին հերթին հնարավորություն է, որովհետև ակնհայտ է՝ ներկայիս բանակցողն ակհայտորեն տապալվել է: Ընդ որում՝ Փաշինյանի տապալումն ակնհայտ է և՛ իր թիմի, և՛ իր համակիրների համար: Այլ բան է, որ նրանք սեփական իշխանությունը պահելու խնդիր ունեն և իրավիճակից դուրս գալու որևէ տեղ չտանող քաղաքական ելքեր են փնտրում:
«Ադրբեջանցի կեղծ բնապահպանները 26 օր է, ինչ փակ են պահում Բերձորի միջանցքը: Այստեղ ոչ մի էկոլոգիայի հարց չկա: Փորձում են ցանկացած մեխանիզմով մեզ վրա ճնշում գործադրել և ցույց տալ, թե ինչքան անօգնական վիճակում է հայտնվել հայությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ և դրանով լարվածություն են ստեղծում Արցախում։