30 տարի խոսել ենք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, արդյունքը տեսանք. Ալեն Սիմոնյան
«Մենք որևէ իրավունք կասկածի տակ չենք դնում, մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորության մասին։ Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է, և խոսել ենք դրա մասին, տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի քաղաքական ուժերի այն հայտարարությանը, որով ՀՀ իշխանությանը կոչ էին անում կասկածի տակ չդնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այժմ Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն, և նրա կարծիքով՝ այդ հնարավորությունը լավագույնս օգտագործում են և իրենք են զբաղվում իրենց իրավունքներով։
«Մենք բոլորս կսպասենք և կաջակցենք, թե արտաքին քաղաքական վեկտորը՝ ԼՂ իշխանության, խորհրդարանի, ինչ փոփոխություններ կապրի ու որտեղ կտանի այդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք։
Բանակցությունները հենց փոփոխությունների մասին են։ Ես չգիտեմ՝ փոփոխություն կլինի՞, թե՞ չի լինի, բայց ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես անմիջական մասնակից Արցախի կարգավորման հարցում, բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակի, և իրենք են որոշում ընդունում»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում