21.5 միլիոն դոլար թիմակիցներին՝ հավատարմության համար
Իշխանամուտից ի վեր՝ տարբեր պաշտոնյաներ առիթ ու հարթակ բաց չեն թողնում խոսելու տնտեսական ձեռքբերումների մասին, որոնցից մի քանիսը Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, կոչում է աննախադեպ։
Սպասվող ընտրություններից առաջ իշխանությունները հպարտությամբ հայտարարեցին հերթական տարին բարձր աճերով փակելու մասին՝ 2025թ. տարեկան կտրվածքով արձանագրված 9.1 տոկոս տնտեսական ակտիվության աճը ներկայացնելով՝ որպես հաջողության վկայություն։ Սակայն խուսափեցին խոսել այն մասին, թե ինչ խորքային ու մտահոգիչ երևույթներ կան թաքնված այդ աճի հետևում։
Վերջին տարիներին վարկային շուկան Հայաստանում չափազանց բարձր ակտիվություն է ցուցաբերել։ Մեծաքանակ վարկեր են տրամադրվել, ինչի հետևանքով քաղաքացիների վրա վարկային բեռը կտրուկ ավելացել է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են վարչախմբի ինքնապարգևատրումների հանցավոր գործելակերպը, սոցիալապես խոցելի խավերին անտեսի մատնելու քաղաքականությունը, նվազագույն կենսաթոշակի և աշխատավարձի ֆոնին՝ ՔՊ-ականների շռայլ և ցոփ ու շվայտ կյանքն ու հաճույքները, և այլն։
Նիկոլ Փաշինյանը վերը նշված հայտարարությամբ հստակ մեսիջ է ուղարկել յուրայիններին, որոնց հարմար պահի առանց մտածելու պատրաստ է զոհել՝ առանց բացառության:
Ըստ նրա՝ պարզ է, որ նախկինում այդ մարդիկ իրենց աշխատավարձով չէին ապրում, կամ աշխատավարձն իրենց միակ եկամուտը չէր։ Այս մասին է վկայում այն, որ բազմաթիվ ապօրինի գույքի հետ կապված մարդիկ անցնում են, նրանք աշխատել են պետական համակարգում, բայց ունեն բազմաթիվ գույքեր։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն է։
Սոթքի հանքավայրի վրա վերահսկողություն ունենալն Ադրբեջանի համար նշանակում է, որ բոլոր թևերն Ադրբեջանի ձեռքում են։ Իսկ ինչպե՞ս է լինելու այդ վերահսկողությունը՝ շահո՞ւյթն են կիսելու, զինված մարդի՞կ են կանգնելու դռան մոտ… Եթե քո երկրում գտնվող
Վճարվող պարգևավճարներից դուրս, տարեվերջին կառավարությունը պատրաստվում է շուրջ 9.5 մլն դոլար բաժանել պետական պաշտոնյաներին։ Այդ գումարով, հարկատուների վճարած հարկերի հաշվին, որոշել են «խրախուսել» պետական համակարգի աշխատողներին։
Թեև հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին որևէ խոսք չկա, վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում են վերանայել պետական ապարատի աշխատավարձերը։ Նույնիսկ որոշումն արդեն կայացրել են, բայց իբր վախենում են բարձրաձայնել։
Ստացվում է՝ քաղաքացիները փաթեթները ձեռներին պիտի սպասեն, թե երբ պատրաստ կլինի առողջապահական համակարգը, որպեսզի կարողանան օգտվել իրենց հասանելիք բժշկական ապահովագրությունից։
168․am-ն այսօր փոքրիկ հարցախույզով քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ո՞ր խնդիրներն են առաջնային համարում այսօր։
Սա իշխանության հերթական կազմակերպված դավադրությունն է, որի գինը բոլորս ենք վճարելու՝ անկախ նրանից, թե այս ամենն ինչով կավարտվի։
Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանի համար 2024 թվականը բարենպաստ է եղել. համենայն դեպս, այդ մասին վկայում է նրա կողմից օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը։
Ազգային ժողովում մեկնարկել են անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Ինչ էլ ասեն Նիկոլ Փաշինյանը, իր նախարարները կամ ՔՊ-ական պատգամավորները, ինչ հեքիաթներ էլ պատմեն, սա մի բյուջե է, որը կառավարությունը լիակատար ձախողել է։ Ո՛չ նախատեսված եկամուտներն են կարողացել հավաքել, ո՛չ ծախսերը կատարել, և ո՛չ էլ բյուջեում դրված տնտեսական աճի ցուցանիշներն ապահովել։
ԵԱՏՄ անդամակցությունը, եղել է նախկին իշխանությունների ջանքերով, որին, ի դեպ, դեմ էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը 2017 թվականին իր թիմով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել ԱԺ։
Հայաստանում չկա ինդեքսավորման մասին օրենք՝ աշխատավարձի ինդեքսավորման, որն արձագանքում է գնաճին, որը ստիպում է տնտեսվարողին յուրաքանչյուր տարի վերանայել աշխատավարձերը՝ արձագանքներով շուկայական փոփոխություններին։
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները բողոքի ակցիա էին իրականացնում Քաղաքապետարանի մոտ․ նրանք 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, քանի որ, ըստ տարբեր տեղեկությունների, քաղաքապետարանը խնդիրներ ունի թատրոնի ղեկավար կազմի հետ։
Տարեսկզբի առաջին 2 ամիսներին նույնիսկ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կենսաթոշակային հատկացումները չեն կատարել։ Խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է, որոնք պիտի նստեին կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների հաշիվներին ու շրջանառվելով՝ եկամուտներ ապահովեին նրանց համար։
Զարմանալի չէ, որ սոցիալական իրավիճակը երկրում գնալով վատանում է, աղքատությունը չի նվազում, խորանում է սոցիալական բևեռացումը։ Փոխարենը՝ սոցիալական հատվածի եկամուտներն ավելի արագ աճեն, պետական պաշտոնյաների ու առավել ապահովված խավերի եկամուտներն են արագ աճում։ Խզումն աղքատների ու հարուստների միջև խորանում է, ինչը տնտեսական արդյունքի ու պետության եկամուտների ոչ արդարացի, անհամաչափ բաշխման հետևանք է։
Ահա այսպես են բաշխել պետության ու հարկատուների փողերը։ Այդքանից հետո դեռ համարձակվում են սոցիալական արդարությունից, բյուջեի եկամուտների արդարացի բաշխումից, տնտեսության ներառական աճերից, հասարակ քաղաքացու կյանքի պայմանների բարելավումից խոսել։
Պարտադրում են եկամուտների հայտարարագիր ներկայացնել՝ ոչ մի նորմալ պայման չստեղծելով դրա համար։ Քիչ է՝ մարդիկ հազար ու մի քաշքշուկների միջով պիտի անցնեն, մի բան էլ գումարներ պիտի ծախսեն դրա վրա։ Խնդիրը նույնիսկ գումարը չէ կամ եկամուտների հայտարարագրումը, խնդիրն այն թափթփվածությունն ու անկազմակերպվածությունն է, որի միջով պարտադրում են անցնել հարյուր-հազարավոր քաղաքացիների։
Եթե մինչ այս պահը հայ հասարակության մեջ բարձրացող բողոքի ալիքները հիմնականում կապված էին երկրի անվտանգային խնդիրների հետ, ապա այժմ ՀՀ շարքային յուրաքանչյուր քաղաքացի նաև ստիպված է իր «երախտիքի անկեղծ խոսքը» հղել կառավարությանը՝ իր գրպանը մտնելու ու իրենից ավելի շատ գումար պոկելու համար։ Դա կատարվում է տարաբնույթ մեխանիզմներով, սակայն դրանք բոլորն էլ իշխանությունը մատուցում է «բարեփոխումներ» կոչվող սոուսի տակ։
«Չենք պատրաստվում Նոր տարուն․ փող չկա։ Այս կառավարության հետ ի՞նչ անես․ բոլորը՝ ձրիակեր, կոռուպցիոներ,- արձագանքեց մեր համաքաղաքացիներից մեկը, իսկ մյուսը՝ զարմանքով նշեց,- 40.000 թոշակով՝ ի՞նչ Նոր տարի»։
«Հես ա Նոր տարի է գալիս, հիմա կսկսեն շտապօգնությունների «կալոնաները» դեպի թաղամասեր, կասեն՝ «յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք՝ էս տարի չենք թունավորվի, բայց թարս է, էս տարի էլ թունավորվեցինք»»,- կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն էր այս ոճով տրակտատ կարդում սննդի համար արդյունավետ ծախսելու մասին։
Վեց ու կես տարում 20 տոկոսով ավելացրել են պետական կառավարման ապարատի աշխատողների քանակը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար․ այս հայտարարությունն առավոտյան տարածել է Երևանի քաղաքապետարանը։
«Նախկինների» ընդունած օրենքով սեփական խնդիրները լուծելուց հետո իշխանությունը կրճատում է եկամտահարկի վերադարձի չափը։
Ահա այսպիսի «նվեր» է պատրաստել կառավարությունը հաջորդ տարի Հայաստանի այն հարյուր-հազարավոր հպարտ քաղաքացիների համար, ովքեր հավատացել էին այս մարդկանց լավ ապրելու, պայծառ ապագայի վերաբերյալ խոստումներին ու բերել իշխանության։