Րաֆֆու «Խենթի» պատճառով են մեզ հետ այդպես վարվում. այսօր իմացանք. անակնկալ էր մեզ համար. Անի Բայաթյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները բողոքի ակցիա էին իրականացնում Քաղաքապետարանի մոտ․ նրանք  3 ամիս աշխատավարձ չեն ստացել, քանի որ, ըստ տարբեր տեղեկությունների, քաղաքապետարանը խնդիրներ ունի թատրոնի ղեկավար կազմի հետ։

«Ասացին, որ 5 օրից այդ հարցը կլուծվի։ Եթե անկեղծ, մենք այսօր իմացանք՝ «ինչու չեն տալիս»-ը վերաբերում է իրենց ներսում խնդիրներին՝ տնօրեն և քաղաքապետարան։ Ես չեմ կարող շատ բաներ ասել, ինքս չգիտեմ»,- 168․am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Անի Բայաթյանը։

Նա հույս ունի, որ այդ հարցերի պատասխանները կստանան, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչները կգնան թատրոն։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքային իշխանությունների այս վերաբերմունքը թատրոնի նկատմամբ, երբ իշխանությունները շարունակ խոսում են կրթության կարևորության մասին, և անձամբ Փաշինյանի տիկինն է կրթական պրոյեկտներ իրականացնում, Անի Բայաթյանը պատասխանեց․

Կարդացեք նաև

«Կոնկրետ Պատանի հանդիսատեսի թատրոնը կրթող թատրոն է, և  այսօր հարց հնչեց՝ գուցե Րաֆֆու «Խենթը» բեմադրելու պատճառո՞վ են ձեզ հետ այդպես վարվում, ինձ համար դա անակնկալ էր․ վերջիվերջո, Րաֆֆու «Խենթ»-ը կրթական ծրագիր է, և, այո՛, մեզ մոտ խաղում ենք մենք։ Մենք դերասան ենք, մենք խաղում ենք մեր դերը, եթե այդտեղ քաղաքականության հետ կապված գծեր քաշենք, մենք բոլորս․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս