
Ես այսօր էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև նախարար դառնալը, աշխատավարձս ավելի ցածր է. Քերոբյան
«Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի ուղեծրի վրա: Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է: Աղքատության ցուցանիշն է կրճատվել, միջին աշխատավարձը կազմում է 208.000 դրամ, որը մոտ 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով նաև, որ 1 տարում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել:
Ըստ Վահան Քերոբյանի, սակայն, բոլորը չէ, որ լավ են ապրում. նա լրագրողներին վստահեցրեց՝ ինքը, օրինակ, ավելի վատ է ապրում, քան մինչև նախարար դառնալը։
«Աշխատավարձս էապես ավելի ցածր է, քան իմ աշխատավարձը՝ մինչև նախարար դառնալը»,- նշեց նախկին գործարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ չունի կողմնակի եկամուտներ: