«Այդ երևույթներին մենք գնահատական տալիս ենք, բայց գրեթե չեն անդրադառնում իրավապաշտպաններ, մարդու իրավունքներով զբաղվող տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնց պարտավորությունն է դրանով զբաղվել: Իրենք չնկատելու են տալիս այդ խնդիրը, որ Հայաստանում այսօր սարսափելի անառողջ ատելության մթնոլորտ է էթնիկ հայերի հանդեպ՝ զուտ ծննդյած վայրով պայմանավորված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ զուգահեռ՝ ուղղորդված հակաարցախյան աշխատանք են տանում:
«Պատերազմ չլինելու համար պետք է կոնկրետ պատրաստվել պատերազմին, ոչ թե սեփական իշխանությունն ամեն գնով պահելուն, հետո ասել՝ բայց մենք ի՞նչ կարող էինք անել: Պատերազմին պատրաստվելու փոխարեն՝ զբաղվել ամեն ինչով, հետո ասել՝ դե, մենք ոչինչ չկարողացանք անել: Պարզ է, որ պատերազմի համար պատասխանատուն երկրի ղեկավարությունն է, կոնկրետ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են պատրաստվել պատերազմի: Եթե իրենք փորձեն խուսափել պատերազմից, ապա իրենց արած գործողությունների 90 տոկոսը չէին անի»:
«Սա ԱԱԾ-ի պաշտոնական ռելիզից ա։ «Ադրբեջանի տարածքից եկած» ասելով ի՞նչ նկատի ունեն: Նախիջևանից կրակել ա, փամփուշտը հասել ա Կապա՞ն: Թե՞ ԱԱԾ-ն առանց դեմարկացիա, դելիմիտացիա ու փաստաթուղթ՝ արդեն որոշել ա, որ օդանավակայանին կից մեր օկուպացված տարածքները թշնամո՞ւնն են»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան է:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան չի կարծում, թե Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ էր:
«Իրականում, իբր բնապահպանական թեման ամենաանշառն էր Ադրբեջանի կողմից ընտրված, որպեսզի կարողանան հասանելիություն ունենալ մեր հանքային ռեսուրսներին և կարողանան հայկական կողմի վրա ճնշում գործադրել: Այլ հարց է, որ այդ բնապահպանների անվան ներքո գործում են հատուկջոկատայիններ, «Գորշ գայլեր»-ի աջակիցներ, ահաբեկչական կազմակերպության մարդիկ, որոնք բացարձակ բնապահպանության հետ կապ չունեն»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Ադրբեջանական հակահայկական քարոզչությանն ավելի շատ օգնող, քան Հայաստանի ներկայիս իշխանություններն են, գոյություն չունի»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Անժելա Էլիբեգովան նկատեց՝ Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն մի բան՝ վախը. «Քանի Ադրբեջանը չունի այդ վախը, քանի չկա դիմադրություն, քանի Ադրբեջանը զգում է, որ կարող է գնալ առաջ, ինքը գնալու է առաջ: Միակ բանը, ինչ իրեն կարող է զսպել, դա գործողությունների հետևանքներից իր վախն է»: