Նռան օգտակարության մասին խոսելիս, որպես կանոն, նկատի ենք ունենում նռան հյութը կամ հատիկները: Սակայն քչերը գիտեն, որ նույնիսկ այս համեղ մրգի կեղևը բուժիչ նշանակություն ունի:
Մոսկվայում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի. «Այն մարդիկ, որ ցանկանում են Եվրամիությունն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն ընդգծեց՝ Արցախում սահմանադրական նման փոփոխությունը կբացառի այնտեղ առկա երկիշխանությունը, և, փաստացի, եթե Ռուբեն Վարդանյանի դիրքերը մնան կայուն, կստացվի, որ Արցախում կա կոնսենսուս պայքարելու շուրջ, կա կոնսենսուս, որ չեն բանակցելու Ադրբեջանի կազմում իրենց որևէ կարգավիճակի շուրջ, ինչը, ի դեպ, անընդունելի չէ Արայիկ Հարությունյանի համար։
«Բորիս Բախշիյանը նախկին դատավոր չէ, այս պահին նա համարվում է դատավոր: Նրա հաստիքն է ազատվել, և արդարացման ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա պետք է օրենքի ուժով վերականգնվի հավասարազոր պաշտոնի: Հիմա տեսնենք՝ վճռաբեկն ի՞նչ մոտեցում կցուցաբերի: Եթե որոշեն ձգել, որևէ բողոք վարույթ կընդունեն: Անկախ ամեն ինչից՝ պետք է ընդունենք, որ ունենք արդարացման դատական ակտ, որը Վերաքննիչ դատարանի կողմից չի բեկանվել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի կայացրած վճռին, ըստ որի՝ հաստատվեց. Բորիս Բախշիյանն արդար է:
Երևան ավագանին որոշեց Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն անվանակոչել հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ՝ «Սվետլանա Գրիգորյան փողոց»։
Անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքի հարկի արտոնություններ կսահմանվեն և համայնքի բյուջեից վճարում կկատարեն արցախյան և Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացված վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, առաջին, երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած անձանց ընտանիքներին։
Երևանի ավագանին որոշեց սահմանել Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները։
Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի Թուրքիայի հետ բացել սահմանը. Արմեն Գրիգորյան
2021-2022 թվականներին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ եղել է հարձակում. ԱԽ քարտուղար
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե «խաղաղության պայմանագրում» Ղարաբաղի մասին հիշատակում կա։
Այսօր ԱԺ-ում լրագրողներն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ «խաղաղության պայմանագիրն» Արցախի վերաբերյալ ի՞նչ է ներառում։
Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ «խաղաղության պայմանագրում» ներառվել է «կառուցողական անորոշություն» դրույթ, որը թույլ կտա երկու կողմերին Արցախի խնդրի շուրջ յուրովի մեկնաբանություն ունենալ։
Պետք է վերադառնալ ակունքներին. պայքարը շարունակվում է. Արցախյան շարժման 35-րդ ամյակն է
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Եթե փոփոխությունները վերադասավորումների նպատակ ունեն՝ լավ հետևանք չի ունենալու. Աղվան Վարդանյան
«Կարծում եմ՝ Օքսֆորդի, Հարվարդի կամ Քեմբրիջի դիպլոմը չէ, որ որոշում է՝ մարդն ունա՞կ է գործն անել, թե՞ չէ։ Պարոն Գրիգորյանն իր գործի գիտակն է։ Վստահեցնում եմ, նայեք, օրինակ, 2022թ․իրականացված աշխատանքների ծավալը և որակը կամ 2023թ. պլանավորված աշխատանքները, նոր եկեք անդրադառնանք՝ պատմաբա՞ն է, թե՞ չէ»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեկ ամիս շարունակ հրապարակում էի քաղաքացիների կողմից ահազանգեր․ կասկածներ ունեն, որ շինարարության ոլորտում գումարներ են մսխվում։ Խնդրում էին գնումներին ուշադիր լինել, այնտեղ խայտառակություն է»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հավելելով, որ մտել է ֆինանսների նախարարության կայք և տեսել, որ իսկապես գնումներում կան խախտումներ։
«ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղըզստանում»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանում այս տարի նախատեսվող զորավարժությունների մերժման հանգամանքին:
Գիտե՞ք, չզեկուցվողների տակ ի՞նչ սղացրեցին, սիրելի երևանցիներ․ Անի Խաչատրյան
«ԺԵԿ»-ի պետից քիչ լիազորություն ունեցող մարդկանց բերում, օգնական եք ավելացնում, ինչի՞ համար։ Լիազորություններն ավելացնեիք, ապա օգնականներին։ Ինչի՞ն պետք է օգնի, ի՞նչ է անում վարչական շրջանի ղեկավարը։ Ինչ վերաբերում է փոխքաղաքապետի օգնականներին․ չէ, լո՞ւրջ, տղերք։ Գնալով փոխքաղաքապետեր ավելացրեցիք, դրանով չբավարարվեցիք, հիմա անցնում ենք օգնականներին»,- խոսելով վարչական շրջանների ղեկավարների մասին՝ ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։
Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Տեղեկացրեց, որ առաջարկվում է ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա արդյունավետ կառավարում իրականացնել։
«Շատ ողբերգական է, որ «Իմ քայլի» բերած, ամիսներ մշակած նախագծի մեջ տառասխալներ կան։ Ըստ այդմ, բավականին անիմաստ հաստիքներ կան»,- նշեց ավագանու անդամը՝ հարց բարձրացնելով, թե ինչի՞ համար է փոխքաղաքապետի երկրորդ օգնականը։
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հերթական անգամ քնել էր ավագանու նիստի ժամանակ։ Ու կրկին Միքայել Մանրիկյանի խոսքի ժամանակ արթնացավ։
«Արցախը, 65 օր է, ինչ շրջափակված է, Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։ Քանի Նիկոլ Փաշինյանն է բանակցում Արցախի և Հայաստանի համար, մենք ունենալու ենք նման պատկեր։ Այսօր, ցավոք, տեսնում ենք հնարավոր բոլոր վատ զարգացումները։ Տեսնում ենք, որ ունենալու ենք նորանոր խնդիրներ՝ թե՛ անվտանգային, թե ֆինանսատնտեսական»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ ԵԿ անդամ Հենրիխ Դանիելյանը՝ հավեելով, որ առկա են ոչնչացված դիվանագիտական հարաբերություններ, որի արդյունքում նման իրավիճակ է ստեղծվել։
Երբ այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քվեարկել օրակարգի 2-12 և 17-20 հարցերը համարել չզեկուցվող, ավագանիում որոշ անդամներ հայտարարված առաջարկի մասին իրենց դժգոհությունն ու տարակուսանքը հայտնեցին: «Իմ քայլից» ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը հետաքրքրվեց՝ ենթադրենք, ինքը չզեկուցվող մի հարցին կողմ է, մյուսին՝ դեմ, ընդհանուր քվեարկություն են կազմակերպում, այդպես ո՞նց կլինի։
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քվեարկել՝ օրակարգի 2-12 և 17-20 հարցերը համարել չզեկուցվող:
Երեկ արդեն հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մի մասը լինելու են չզեկուցվող։
Երևանի ավագանու նիստը` ՈՒՂԻՂ
Նախորդ շաբաթ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Պապիկյան Սուրենը աշխատանքից ազատեց Պաշտպանության նախարարի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, մարդու, որն իր կյանքի 35 տարիները նվիրել է Զինված ուժերին, մեծ ներդրում է ունեցել բանակաշինության գործում, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Անձնուրաց ծառայության համար նա պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով: ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառաւյությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: