Երկրաշարժից հետո Թուրքիա բեռներ ուղարկելուց հետո Մարգարայի անցակետը 10 օրով էլի բացվեց. հիմա՝ Սիրիա

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։ Արդեն 4 բեռնատար է հատել անցակետը։

«Ապավեն» ընկերությանը պատկանող բեռնատարները Թուրքիայի տարածքով բեռը կհասցնեն սիրիացի ժողովրդին։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 20-ին, կառավարության նիստում որոշումն ընդունվել, ըստ որի՝ «Մարգարա» անցակետը մարտի 21-ից 31-ը բացվելու է։

Նշենք, որ Մարգարայի անցակետը բացվել էր նաև 2023 թվականին` Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար էր ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։

Տեսանյութեր

Լրահոս