Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. ՀՀ պաշտպանության նախարար

Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակել-չկրակելու մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածված ապատեղեկատվություններին։

«Դրա համար պետք են տեսագրություններ, իսկ, քանի որ մեղադրողը մենք չենք, այլ՝ մեր հարևանը, մենք ասում ենք՝ եթե ունեք ապացույցներ, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել, մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանք»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա։

«Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը, որ տեղի է ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում»,- ընդգծեց նախարարը։

Նա ասաց, որ ՊՆ-ն սահմանային իրավիճակի վերաբերյալ մշտապես տալիս է տեղեկատվություն։

Տեսանյութեր

Լրահոս