«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը:
Արցախի նախագահի խոսնակի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Նորակերտի գյուղապետը` թշնամու նետած արկերի մասին. ՈՒՂԻՂ
168 TV Լրահոս
«Ամենայն հավանականությամբ հարվածը փորձել են հասցնել երկաթգծին, բայց վրիպել են». Արծրուն Հովհաննիսյան
168TV Լրահոս
«Միջազգային բոլոր հարթակներում պետք է հստակ նշվի ագրեսոր Ադրբեջանի անունը. այդ շեշտադրումը շատ կարևոր է, որովհետև մենք մինչև հիմա ստանում ենք միջազգային տարբեր հարթակներից հակամարտող կողմերի միջև ինչ-որ չափով հավասարություն դնող հայտարարություններ, թեև հստակ պետք է արձանագրվեր, որ ագրեսորն Ադրբեջանն է»,- ասաց Աբովյանը։
Թուրքիան փորձում է ներգրավվել Արցախյան հակամարտության կոնֆլիկտում, և դրա հերթական ապացույցը սեպտեմբերի 27-ից մեկնարկած արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակողական գործողություններն են, որոնց Թուրքիան աջակցում է՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ ռազմական դաշտում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով.
Այսօր մի խումբ երիտասարդներ Հանրապետության հրապարակի հարակից այգում առաջին անհրաժեշտության իրեր, քաղցրավենիք ու չփչացող սնունդ էին հավաքում՝ Արցախ ուղարկելու համար: Նախաձեռնության կազմակերպիչ Ալեն Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հավաքածը Պաշտպանության նախարարություն են տանելու, որ իրենք որոշեն՝ ինչպես բաշխել: Մեր հարցին, թե հետաքրքրվե՞լ են, դրա անհրաժեշտությունը կա՞, Ալեն Գասպարյանը պատասխանեց.
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
Հայտարարված զորահավաքը շարունակվում է: Այսօր 168.am-ը եղել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության N 4 տարածքային ստորաբաժանումում: Տղաներից ոմանք ծանուցագրեր են ստացել, իսկ ոմանք էլ սեփական նախաձեռնությամբ էին եկել զորահավաքին: Մի բան միանշանակ էր՝ բոլորը մարտական են տրամադրված:
ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
«Բոլոր խնդիրների հիմքերը Իլհամ Ալիևի մանկության մեջ է պետք փնտրել». Անժելա էլիբեգովա. ՈՒՂԻՂ
Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
«Իսկ ինչո՞ւ չենք դիմում մեր ռազմավարական գործընկերներին». Միքայել Մելքումյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող՝ խորհրդարանի երեք խմբակցությունների համատեղ հայտարարությունն ուղղված է միջազգային հանրությանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում կոչով դիմեց Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, լեզգիներին, թաթերին և այլոց։
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։
ԱԺ նիստը` ՈՒՂԻՂ
«Արցախից բնակչության մասսայական տեղահանում չի կատարվում». Արծրուն Հովհաննիսյան
«Հայկական կողմում կան թշնամու մի քանի տասնյակ դիակներ». Արծրուն Հովհաննիսյան
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը:
Առողջապահության նախարարության՝ ժամեր առաջ հնչած արյունատվության կոչին արձագանքած քաղաքացիների թիվը «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում դժվարանում են հստակ ասել: Պատճառը կենտրոնի բակում քաղաքացի-դոնորների՝ չապակասող հոսքն է:
Օրվա երկրորդ կեսին առողջապահության նախարարությունը, ելնելով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, արյունատվության կոչ հնչեցրեց: Դրանից ավելի քան 5 ժամ անց անգամ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մոտ քաղաքացիների հերթեր էին: Հավաքվածները 168.am-ի հետ զրույցում միաբերան նշում էին, որ պատրաստ են հերթում սպասել այնքան, ինչքան անհրաժեշտ լինի:
Այսօր վաղ առավոտից արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակոդի նախաձեռնած մարտական գործողություններն իրական և մեծ մասշտաբի պատերազմ է՝ Ադրբեջանի կողմից մեծ նպատակներով, ինչը, թերևս, սպասելի էր, որովհետև դեռևս մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, թե իբր Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացից, ինչն իրականում անում էր հենց Ադրբեջանը, իսկ դա գործընթացը տանում էր դեպի պատերազմական վիճակ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով.
«Մենք պետք է լրջորեն քննարկենք Արցախի ճանաչման հարցը». Փաշինյան
«ԵԿՄ-ն իմ ընտանիքն է, 1989 թվականին իմ հայրը տասնամյակներով փայփայած զենքը դրել է ձեռքս և կամովին ուսիս զարկելով ուղարկել է»,- ասյօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ ժամանած Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ամեն ինչ սպասելի էր դեռևս 3-4 ամիս առաջ ու խնդիրը միայն Ադրբեջանինը չէ»,- այսօր ԵԿՄ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: