«Հիշողության հետ խնդիր չունեմ, մտածելու բան չունեմ»․ Մարությանը՝ Թեհմինա Վարդանյանին
«Ինչո՞ւ պետք է 1 միլիոն դոլարանոց 1 տուն ունեցողը վճարի ավելի շատ, իսկ 100.000 դոլարանոց 10 տուն ունեցողը՝ քիչ». Հովիկ Աղազարյան
«Ինչո՞ւ եք «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունը խորհրդարան բերել այսպիսի արտակարգ ռեժիմով». Արկադի Խաչատրյանը՝ փոխնախարարին
«Վաղուց ժամանակն է, որ մենք գույքն ու կուտակված հարստությունից ստացված եկամուտն ավելի շատ հարկենք». Վարազդատ Կարապետյան
Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությանը տրամադրված ծառայողական մեքենայի վարորդին երեկ կանչել են 6-րդ վարչություն և հարցաքննել:
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որի շրջանակներում Կառավարությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 231․656 միլիոն ՀՓԻ-ին համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրելու նպատակով:
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կտրուկ վատացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անմիջապես ընդմիջում հայտարարեց՝ հորդորելով, որ անհապաղ շտապօգնություն կանչել։ Այս պահին նիստերի դահլիճում բուժաշխողը օգնություն է ցուցաբերում պատգամավորին։
«Եղել է պայմանավորվածություն նախագահի և քաղաքական մեծամասնության միջև. դա ենք վիճարկելու». Էդմոն Մարուքյան
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
«Հիշեք սահմանադրական հանրաքվեն, երբ ասվում էր, որ 9-ը դատավորից երկուսը պետք է մնա, մյուս 7-ը հեռանա, որովհետև նրանք ամենավատն էին, նախկիներ էին և այլն: Հիմա այդ 7-ից եթե 2-ին, անգամ 3-ին ենք հանում, բալանսը չի փոխվում կամ լավագույն դեպքում` բալանսավորվում է: Հիմա դուք ուզում եք պնդել, որ դատարանը նախկին իշխանություններինն էր, նորերը գրավո՞ւմ են»,-այս մասին հրավիրած մամուլի ասուլիսին ասաց ԼՀԿ ղեկավարը:
«Թույլ չենք տալիս քաղաքական մեծամասնությանը ոտքերը սրբել Սահմանադրության վրա». Էդմոն Մարուքյան
«Որևէ շփում գործող իշխանության հետ չունեմ, ինձ ոչ մի բան չեն վստահեցրել». Մարուքյան
Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունն է պատճառը, որ «Լուսավոր Հայաստանը» չմիացավ «Բարգավաճ Հայաստան»-ին ու չդիմեց ՍԴ
«Արդեն գիտեք, որ երկուշաբթի ԱԺ-ն 1,5 ժամվա ընթացքում փոփոխություն արեց Սահմանադրության մեջ, այնուհետև Սահմանադրությունը խախտելով՝ այն չուղարկեց Սահմանադրական դատարան կարծիքի համար, հետո կրկին շատ արագ ընդունեց նաև երկրորդ ընթերցմամբ և սահմանադրական փոփոխություն արեց: Նաև նախագահին զրկեց սահմանադրական փոփոխությունների օրինագիծը ստորագրելու իրավունքից»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Չենք կարող դիմել. Սահմանադրության 168-րդ հոդվածում նշված դրույթը չի կարող պատգամավորների 1/5-րդ-ով վիճարկվել ՍԴ–ում». Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստանը» կմիանա՞ ՍԴ դիմելու ստորագրահավաքին. ՈւՂԻՂ:
«Բնականաբար, բոլոր այդ հնարավորությունները, այդ գործիքները՝ ՀՀ նախագահի լիազորությունը, որ դիմի Սահմանադրական դատարան, խորհրդարանական փոքրամասնության լիազորությունը, որ դիմի Սահմանադրական դատարան, հրավիրի քննիչ հանձնաժողով, և այլն, բոլոր այդ գործիքները հենց նրա համար են, որ որևէ քաղաքական ուժ բացարձակ իշխանություն չկարողանա ունենալ, ու դատարանի միջոցով ցանկացած իշխանության իրականացում պահվի Սահմանադրության սահմանների ներսում: Բայց եթե մենք թույլ տանք, որ ով ինչ ուզի՝ անի, պարզ է, որ կանի դա… Եթե դուք ձեզ չպաշտպանեք, ապա փողոցում ցանկացած խելագար ձեզ կծեծի, պարզ է, որ կանի նման քայլ…
Հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ-ում, բայց արդեն ոչ թե՝ ՍԴ նախագահի, այլ՝ դատավորի կարգավիճակում: Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս նախագծին պետք է կողմ քվեարկել, որ ունենանք երջանիկ անհատներ:
«Հայրենիք» կուսակցությունն արտակարգ դրության ժամանակահատվածն օգտագործում է ժողովրդի հետ հանդիպումներով, որոնց ընթացքում փորձում է բացատրել երկրում ստեղծված իրական իրավիճակը, հուշել նաև վարչապետ Փաշինյանին այն պատասխանատվության մասին, որը վերջինը կրում է երկրում ստեղծված ծանր դրության համար, և կոչ անում, եթե չի կարողանում երկրի ապագան չվտանգել, ապա պետք է ներողություն խնդրի և հեռանա։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը։
Շատ ցավալի փաստ եք արձանագրում: Իհարկե, շատ վատ ենք զգում, և ցանկալի չի, որ նման բան տեղի ունենա: Բայց, ցավոք, պետք է նշեմ, որ հիմա մեր հասարակությունն այնպիսի բացասական վերաբերմունք ունի դատական համակարգի ու դատական իշխանության նկատմամբ, որն ինչ-որ տեղ օբյեկտիվ է, ինչ-որ տեղ՝ սուբյեկտիվ, սակայն այդ վերաբերմունքը կայանում է նրանում, որ, եթե դատական ակտը կայացվում է հասարակության մի շերտի սպասելիքներին հակառակ, այդ շերտը պատրաստ է անարգանքի սյունին գամել նրան: Ի հակառակ դրան՝ մյուս շերտը պատրաստ է գովասանքի խոսքեր ասել դատավորին: Տեղի է ունենում ծայրահեղությունների բախում, և դա բերում է նրան, որ դատավորի նկատմամբ վերաբերմունքը դառնում է վիրավորական, քան քննադատական:
Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին:
«Իշխանությունները մի կողմից՝ երկրում արտակարգ դրություն են հայտարարում, որը փաստացի գոյություն չունի ոչ մի գործոնով, բացառությամբ մեկ հանգամանքի՝ ազատ հավաքների արգելքը: Այդ ընթացքում իրենք վավերացնում են Լանզարոտեի կոնվենցիան, քաղաքական հետապնդում են սկսում ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ, այդ թվում՝ խորհրդարանական, և դրա շրջանակում նաև սկսում են Սահմանադրական հեղաշրջման գործընթաց, որի նպատակն ամենևին էլ Հրայր Թովմասյանին և երեք այդ դատավորներին պաշտոնանկ անելը չէ, այլ ՍԴ-ն ամբողջությամբ իրենցով անելը և դատական իշխանությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկելը»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հարց է հնչեցնում՝ ինչո՞վ է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նոր, և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ հին։ «Այն նույն ձևով, ինչ ձևով նայում են Սահմանադրական դատարանին ու նրա նախագահին, այդ նույն ձևով էլ կարող են նայել Գլխավոր դատախազին, և այն մեկնաբանությունները, որոնք անում են Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ, նույնը կարող են անել նաև Գլխավոր դատախազի դեպքում, ուստի մեզ մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Գլխավոր դատախազը չի համարվում հին»,- այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։
89 կողմ ձայնով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների որոշումը. քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 22-ին, շատ կարճ արտահերթ նիստ հրավիրեց և երկրորդ ընթերցմամբ քննարկեց ու քվեարկեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենսդրական փաթեթը:
«ՀՀ նախագահը Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունները ստորագրելու լիազորություն չունի». Սուրեն Գրիգորյան