«Նիկոլ, Ղազախի շրջանի բնակչությունն ավելի քան 30 տոկոսով պակասել է, Ալիևին ասա՝ թող տա էդ գյուղերը». Արտակ Զաքարյան

Օրերս առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ղարաբաղը տվող լինեինք, պատերազմ չէր սկսվի:

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանին հարց ուղղեց՝ այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը Ղարաբաղը տվող էր, բայց տալու ձևը չգտա՞վ, Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը Ղարաբաղը տվող էր, բայց այդպես էլ չկարողացավ տա՞լ, կամ Սերժ Սարգսյանի կառավարությունը տվո՞ղ էր:

«Որևէ մեկի ժամանակ պատերազմ չեղավ՝ բացառությամբ Ապրիլյանի: Բայց Ապրիլյան պատերազմը ինչու կանգնեց, ոնց կանգնեց, որովհետև Ալիևը հասկացավ՝ աշխարհն իրեն դեմ է դուրս գալիս: Իսկ հիմա աշխարհը սուսուփուս նայում է, թե ինչպես են հատուկ նշանակության ստորաբաժանումները, տեռորիստները՝ Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ, հայ ժողովրդի ստեղծած մատղաշ բանակը քանդում, սպանում, գերեվարում»,- նշեց Զաքարյանը:

Անդրադառնալով Փաշինյանի մյուս հայտարարությանը, թե «Սյունիքում բնակչության թիվը անկում ա ապրել, իսկ մենք կուրծք ենք ծեծում Սյունիքի համար, կենացներ խմում», Արտակ Զաքարյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը միակ մարդն է, որը գտնում է՝ սեփական երկրի տարածքը պետք է հանձնել միայն նրա համար, որ բնակչությունը նվազել է, այնուհետ պատասխան հարց ուղղեց երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին.

«Նիկոլ, մեզ սահմանակից Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակչությունը ավելի քան 30 տոկոսով պակասել է, դե Ալիևին ասա՝ ինչի՞դ է պետք էդ գյուղերը, տուր մեզ, մեզ ավելի հարմար է դրանք օգտագործելը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930