«Հայաստանը՝ ի դեմս կապիտուլյանտի, օգտագործվում է այլ պետությունների շահերի կողմից». Արտակ Զաքարյան

Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանան Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունները, իսկ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կայացած ասուլիսի ժամանակ խուսափեց հարցերից, թե ինչ է քննարկվելու կամ ստորագրվելու այս հանդիպումների շրջանակում։

«Մի կարճ պրոզաիկ պատասխան եղավ՝ դե գնալու ենք՝ ստորագրենք, ինչ-որ հանձնաժողով ստեղծենք, որ սկսենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և վերջ: Էդպես չի լինում, սա աշխարհաքաղաքական պրոցես է: Եվ եթե դա է ՀՀ-ին վերապահված, ուրեմն Հայաստանը՝ ի դեմս կապիտուլյանտի, օգտագործվում է այլ պետությունների շահերի կողմից: Եթե Նիկոլն ասում է, որ մեզանից հասնում է գնալ և ընդամենը հանձնաժողով ստեղծել ու գալ այս իրավիճակում, դա նշանակում է՝ ՀՀ պաշտոնական շրջանակները, պաշտոնական Երևանը այլևս գոյություն չունի»,- լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս