«Իրանի պես զգուշավոր երկիրը փաստ չունենալով՝ նման հայտարարություն չէր անի: Ադրբեջանում էլ են սա գնահատում որպես կոպտագույն հայտարարություն՝ ուղղված իրենց դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Սեյրան Օհանյանի ճեպազրույցը՝ Արցախից․ ՈՒՂԻՂ
Այն, ինչ սեպտեմբերի 27-ից մինչ հիմա տեղի է ունենում արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, այլ նաև ամբողջ տարածաշրջանի և համաշխարհային մակարդակի անվտանգության խնդիր է, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործում է ահաբեկիչ գրոհայիններին՝ ընդդեմ հայերի, բայց ոչ միայն հայերի. ապագայում այդ գրոհայինները հասնելու են նաև տարածաշրջանի այլ երկրներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Ադրբեջանում ընդդեմ Արցախի կռվող ահաբեկիչ գրոհայինների խնդրին, ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նոր տեղեկություններ է հաղորդում․ ՈՒՂԻՂ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
«Ցանկություն են հայտնել ամեն ինչ անել, որ մեր հայ զինվորին, մեր ՀՀ-ին օգնեն: ՊՆ-ն ամեն ինչ պետք է հստակեցնի, իրենց կարգադրությանն ենք սպասում, որ տեսնենք՝ ոնց ենք այս գործընթացն առաջ տանում, որովհետև սա աննախադեպ է, սա առաջին անգամ է, որ կանանց գումարտակ, կանանց բատալյոն, կանանց վաշտ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Այրումյանը:
Կարեն Բեքարյանը՝ սահմանին ծավալվող դեպքերի մասին․ ՈՒՂԻՂ
168 TV ԼՐԱՀՈՍ
Արդեն 5-րդ օրն է՝արցախաադրբեջանական սահմանին շարունակվում են մարտերը: Ու չնայած պաշտպանության բանակը հայտնում է, որ իր ստորաբաժանումներն իրենց առաջ դրած մարտական խնդիրը կատարում են, կամավորների հոսքը չի դադարում: Բոլորը միաբերան նշում են, որ ցանկանում են հասնել սահման ու կատարել իրենց առաջ դրված խնդիրը, այսինքն՝ հաղթել:
Այսօր Դավթաշենից ԵԿՄ կամավորների հերթական խումբը մեկնեց Արցախ՝ կանգնելու հայ զինվորի կողքին: Նրանց կազմում ինչպես երիտասարդ տղաներն են, այնպես էլ՝ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք պատրաստակամություն են հայտնել պաշտպանելու հայրենիքի սահմանը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը նախաձեռնեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք և հազարավոր տղերք մեկնեցին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի կողքին:
«Պատերազմի սկսվելու հաջորդ օրվանից հայերենով և եբրայերենով հայտարարություն ենք տարածել Ֆեյսբուքում, WhatsApp-ում, որպեսզի շատ արագ կազմակերպենք դրամահավաք և օգնության հասնենք հայ զինվորին»։ Այս մասին «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանը։
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում սահմանային իրավիճակի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ուղիղ
168TV Լրահոս
«ՀԱՊԿ-ը պետք է հայտարարություն տարածի և զգուշացնի, որ անցնելու է գործողությունների». Կարեն Հովհաննիսյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը Հայաստանին և Ադրբեջանին ու տարածված հաղորդագրությունը համարում է Ադրբեջանի տապալում, և այն էլ՝ նման կարևոր միջազգային հարթակում։
Վահրամ Բալայանը՝ սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ՈւՂԻՂ
«Թշնամին իր քթին պետք է ստանա. այստեղ չի՛ կարող լինել նիկոլական, սերժական, քոչարյանական». Արմեն Աշոտյան
«Երեկ երեկոյան մենք արդեն տեղեկացրինք, որ Եվրոպական դատարանը կայացրել է որոշում ավելի վաղ ՀՀ-ի կողմից ներկայացված՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի խնդրանքը բավարարելու վերաբերյալ: Իհարկե, հետևյալ բովանդակությամբ է կայացվել որոշումը, որը, կարծում եմ, ակնկալելի էր նաև մեզ համար, երբ մենք դիմում էինք ՄԻԵԴ պետության անունից՝ նաև հաշվի առնելով իրավիճակի սրությունը, լայնամասշտաբ բնույթը: Որոշման մեջ կոչ է արվում թե Ադրբեջանին, նաև Հայաստանին՝ զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ»,- միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ երեկ կայացված որոշմանը:
Արծրուն Հովհաննիսյանի և Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը:
Արցախի նախագահի խոսնակի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Նորակերտի գյուղապետը` թշնամու նետած արկերի մասին. ՈՒՂԻՂ
168 TV Լրահոս