Երեք միլիոն վարաչապետներ ենք բոլորս, Նիկոլն իշխանություն չունի. Մալաթիայում երթևեկությունը կանգնած է:
«Արա, գողցող եք, գնացեք մեր տղերքին բերեք, հա՞յ եք գողնում արդեն»:
Այս պահին բերման ենթարկված 12 անձ կա. վարչական վարույթ են հարուցում. փաստաբան։
Բերետդ հո «վեչնի» կարմիր չի՞ լինելու. սաղ լավ ա լինելու, բերետդ էլ հետը. բերման ենթարկվածը ոստիկանին։
«Թրքաբարո, կեղտոտ, քաղաքական առումով խառնարյուն պահվածք որոշ կարմիրբերետավորների կողմից, որը հանգեցրեց տարբեր մարդկանց մոտ մարմնական վնասվածքների»,- ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր իր բերման ենթարկվելու մանրամասներին և գնահատելով Ոստիկանության գործողությունները:
Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը չեզոք դիրքորոշում որդեգրել
Առաջ եկեք, «սպեց»…Չհասկացա…Հեսա նենց կհասկանաս. հատուկջոկատայիններն անցել են գործի։
Քննարկվում է քննիչ հանձնաժողովների աշխատանքի ժամկետը մինչև 2 տարի երկարաձգելու նախագիծը:
Մի արա, մի արա…Ի՞նչ ես ուզում ինձնից դու. կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին:
Այս բաժանմունքում կան նաև բերման ենթարկված անչափահասներ. Ռոբերտ Հայրապետյան:
Նիստերից բացակայող պատգամավորները կենթարկվեն պատասխանատվության. Վլադիմիր Վարդանյան:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՈՒՂԻՂ։
Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։
«Մեզ տարան Զեյթունի բաժին, ասեցին տեղ չկա, հիմա բերել են Էրեբունի, էլի տեղ չկա». Լևոն Քոչարյան
Շատ նորմալ է, երեկ պարգևավճար են ստացել, էսօր պիտի արդարացնեն դա. Աննա Մկրտչյանը մնաց մենակ:
Կարմիրբերետավորներն «օգնեցին» փակել Տերյան փողոցը
Տղաներին և աղջիկներին վայրենավարի, սալջարդերով բերման են ենթարկել. Աննա Մկրտչյան։
Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ոստիկանությունը ժամը 10-ի դրությամբ հաղորդում է 155 բերման ենթարկվածի մասին։
ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանին քաշքշելով տանում են. ոստիկանը ասում է, որ չի ճանաչում պատգամավորին:
Աղջիկներին քաշքշելով հանում են փողոցից:
Իսահակյան-Տերյան խաչմերուկը կաթվածահար է. շենքերից մեկից ծածանվում է Արցախի դրոշը:
Ոստիկանական ավտոբուսում բղավում են՝ «Առանց թուրքի Հայաստան» :
Տերյան-Իսահակյան խաչմերուկում երթևեկությունը պարալիզացված է:
Կարմիրբերետավորները սխալմամբ ակնթարթորեն բերման ենթարկեցին մայթով քայլող, դասի շտապող երիտասարդին:
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․
Հիմա բրթում ե՞ս թե չէ. Մի գոռա իմ վրա. Աննա Մկրտչյանի և կարմիրբերետավորի միջև վեճ ու քաշքշուկ սկսվեց:
Թեկուզ մնամ միայնակ. միևնույնն է՝ ասելու եմ՝ «Առանց Նիկո՛լ, Հայաստան». քաղաքացի:
Զեբրայով անցնող քաղաքացիներին են բերման ենթարկել. Ռուբեն Մելիքյան:
Նարեկ Սամսոնյանին, Հենրիխ Դանիելյանին բերման ենթարկեցին. հրաժարվում են տրամադրել բժշկական օգնություն:
Քաղաքացիներն ազդանշաններով ողջունում են խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին: