«Այն ամենը, ինչ հիմա կատարվում է՝ ադրբեջանական իշխանությունների համար անպատժելիության հետևանքն է, որովհետև նրանք զգում են՝ ինչ անում են, չկա պատիժ, և էլ ավելի մեծ տեմպերով շարունակում են»,- ԵՄ գրասենյակի մոտ Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որ նույնպես միացել էր ակցիայի մասնակիցներին:
«Այս թեման հատկապես կարևորություն ու խնդրահարույց կարգավիճակ է ստանում այն համատեքստում, որ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են՝ ինչպես Արցախի հանքարդյունաբերական ընկերությունների շարժը կանգնեցնելու առումով: Կա նաև երկրորդ հանգամանքը, որը շատ չշրջանառվեց ի զարմանս ինձ: Ադրբեջանն այս օրերին բնապահպանության նախարարի տեղակալի մակարդակով հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունները թունավորում են դեպի Ադրբեջան հոսող գետերը, և դա իրենց համար բավականին մեծ բնապահպանական աղետի է հանգեցնում»։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա էին նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրների Հայաստանում գտնվող դեսպանությունների մոտ: Առաջին ակցիան իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ, ապա շարժվեցին դեպի Չինաստանի դեսպանատուն: Հաջորդ կանգառը ԵՄ գրասենյակն էր:
Արցախը 4-րդ օրն է՝ շրջափակման մեջ է. ՄԻՊ-երի ակցիան՝ դեսպանատների առջև. ՈՒՂԻՂ
Մի ամիս էլ կդիմանանք, բայց կարող է դեղորայքի խնդիր առաջանալ. Բերդաձորում չեն ընկճվում
Մինչ 4 օր շարունակ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000 –ից ավելի արցախցիների համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում առանց որևէ շեղման շարունակվեց դիզվառելիքի գործով հերթական նիստը: Նկատենք՝ այս անգամ նիստը լուսաբանում էր նաև Հանրային Հեռուստաընկերությունը:
Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական գնահատական կտա տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, նաև կապահովի Լաչինի միջանցքի անարգել շարժը. Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շփվեց իր կուսակիցների հետ ու հեռացավ դատարանի տարածքից
«Ալիևի հրահանջով հայտնվել են Շուշիի մատույցներում և փակել են կյանքի ճանապարհը: Կարծես այս խեղկատակությանը բավականին երկար են պատրաստվել և ցանկանում են ահաբեկչական հերթական մթնոլորտը ստեղծել Արցախում, որն իրենց մոտ չի հաջողվի»,- Չինաստանի դեսպանատան մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով մասնակցում էր Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիային:
Բացե՛ք կյանքի ճանապարհները.Բողոքի ակցիա՝ Չինաստանի դեսպանատան մոտ
Արցախցու կամքի ուժին չկասկածեք, առավել ևս` չփորձեք համբերության հետ խաղալ… արցախցի կին
Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ Ադրբեջանը, 4-րդ օրն է՝ փակել է Արցախի կյանքի ճանապարհը և թույլ չի տալիս, որպեսզի կենսական կարևորության սննդամթերք, ապրանքներ, մարդկանց փոխադրում իրականացվի, իսկ երկու օր առաջ դադարեցվել է գազամատակարարումը:
Արցախի չորս ՄԻՊ-երը թղթե ինքնաթիռներ շպրտեցին դեպի ԱՄՆ դեսպանատուն
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ:
Վստահ ենք՝ սա էլ կանցնի. շրջափակման մեջ գտնվող արցախցի ընտանիքը չի հուսահատվում
Ադրբեջանը 4-րդ օրն է՝ փակել է Արցախի կյանքի ճանապարհը.սա հանցագործություն է.Արցախի ՄԻՊ
Արդեն չորրորդ օրն է՝ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000-ից ավելի արցախցիների համար: Այն պահին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրների Հայաստանում գտնվող դեսպանատների մոտ Արցախի Հանրապետության անկախության տարիների Մարդու իրավունքների 4 պաշտպանները բողոքի ակցիա էին անցկացնում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում էր դիզվառելիքի գործով հերթական նիստը:
«Եթե հնարավոր լիներ, իհարկե, կտեղափոխվեր»,- ասաց ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե սանավիացիան չի՞ կարող շտապ բուժօգնության կարիք ունեցողներին տեղափոխել Երևան: Սանավիացիայի ուղղաթիռներով Տավուշի մարզի գյուղեր էին գնում:
Մինչ արդեն 4 օր ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000 –ից ավելի արցախցիների համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը համապատասխան պարտավորություններ են ստանձնել, որոնք պետք է անվերապահ պահպանվեն. Զախարովան՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
«Արդեն 3 օր է, ինչ բլոկադան շարունակվում է: Անձինք երկուստեք՝ և՛ ՀՀ, և՛ Արցախի կողմից սահմանափակված են իրենց ազատ տեղաշարժի իրավունքով, հումանիտար խնդիրներ են առաջացել՝ մարդկանց բժշկական օգնություն ստանալու առումով, երեխաները կրթության իրավունքը չեն կարողանում իրացնել: Դժվարին իրավիճակում են հայտնվել հաշմանդամություն ունեցող անձինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով իրենց բնապահպան համարող ադրբեջանցիների գործողություններին, որոնք, արդեն չորրորդ օրն է, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետ կապված միջազգային հանրության հայտարարությունները միանշանակ են, միակողմանի և հասցեական՝ ուղղված Ադրբեջանին:
#ՀԵՆՑՀԻՄԱ. ուսանողների բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի, ՌԴ և այլ դեսպանատների դիմաց
«Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնաահատականի արժանացնելը պետք է մեր հիմնական հավաքական աշխատանքը լինի. մեր դիվանագիտական ծառայությունը, խորհրդարանական դիվանագիտությունը կառավարող ուժը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն ի ցույց դնելու, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության խախտումները Լեռնային Ղարաբաղը ցեղասպանության կամ հայրենազրկման նպատակ ունեն»։
Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։
Ադրբեջանը կոպտորեն և խրոնիկ կերպով խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ օկուպացնելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքները 2021 թվականի մայիսի 11-ից ի վեր։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման 3-րդ օրը՝ 72 ժամ անց, Նիկոլ Փաշինյանը Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի ընթացքում անդրադարձ կատարեց այդ խնդրին։
72 ժամ է` Արցախը շրջափակման մեջ է. ինչ է անում ՀՀ կառավարությունը. ՈՒՂԻՂ
Շնորհակալ եմ, որ այսպես եք ընդունում իրականությունը, հպարտ եմ, որ այստեղ եմ ապրում. Ռուբեն Վարդանյան
120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մնացել են առանց առաջին անհրաժեշտության դեղամիջոցների, առանց բենզինի եւ դիզվառելիքի, գազամատակարարումն ամբողջությամբ անջատված է։