Բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվել է. Փաշինյանը մոռացել է նախկին ասածները
Սոչիի պայմանավորվածությունը չի արձանագրվել, բայց փոխվարչապետը TASS-ին պարզաբանում է տվել
Պատերազմի անոնսը արվել է ինձանից առաջ. Նիկոլ Փաշինյան
Հիշեք՝ ԱԺ-եք գալիս մեզ հաշվետվություն տալու համար և այդ տոնով կարող եք խոսել ձեր խմբակցության պատգամավորների հետ. Հռիփսիմե Ստամբուլյան
էլինար Վարդանյանն ու նրա շրջապատը Հայաստանին «Եռաբլուր» չեն նվիրել. Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին
Բացարձակ անտեղին է խոսել բանավոր պայմանավորվածության մասին. Մհեր Գրիգորյան
Եկեք անենք այդ քննարկումը. Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» դաշինքին հրավիրում է հանդիպման:
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը, մասնավորապես կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այս գործընթացում կարևոր անվտանգային նշանակություն ունի, այսպես կոչված, միջանցքի կամ միջանցքային տրամաբանությունը։
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց գերիներին վերադարձնելու վերաբերյալ տարբեր ժամանակներում նրա արած հայտարարությունները։ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, գրեթե ամեն համայնքում հայտարարում էր, որ պատրաստ է իր որդուն փոխանակել գերիների հետ։
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր էր, ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմելով Փաշինյանին՝ ասաց, որ վերջինի կառավարման օրոք, գիտությամբ թե անգիտությամբ, բանակցային գործընթաց է ներմուծվել, այսպես կոչված, «բանավոր պայմանավորվածություններ» ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու արատավոր մի գործելաոճ։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը հնչեցնելուց առաջ նախ ընթերցեց Սյունքիի կալանավորված համայնքապետերի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր բժիշկ Արմեն Չարչյանի և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի անունները ու հակիրճ ներկայացրեց նրանց անցած ճանապարհը: Բոլորն այսօր կալանավորված են.
Խորհրդարանում ընթանում է ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանը:
Մեր ղեկավարների օրոք Արցախն անկախ էր. Արցախ այցելելու արգելք էլ նրանք չունեին. Մամիջանյանը՝ Փաշինյանին:
Ռազիկ Պետրոսյանն ինչպե՞ս է մարզպետ նշանակվել լիցենզիա չունեցող բուհի դիպլոմով. Արեգնազ Մանուկյան:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը հնչեցնելուց առաջ նախ մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետը․
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերի կողմից Հադրութի շրջանի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթման մասին, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր և գերիներ ունեցավ: Պատգամավորն ընդգծեց՝ երբ տեղի ունեցավ այդ գործընթացը, նշված գյուղերը գտնվում էին հայկական վերահսկողության ներքո, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում որևէ ձևով չէր տեղավորվում։ Տիգրան Աբրահամյանը կոնկրետ հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ մինչ օրս այդ գյուղերի վերադարձն օրակարգի հարց չի դառնում։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ մինչև այս պահը բանակցությունների տրամաբանությունն այն է եղել, որ տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան կապը՝ երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո և ներքին ընթացակարգերի պահպանմամբ:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց, որ ինքն այդ միջադեպին մասնակից չի եղել:
Բիզնեսը Հայաստանում փող չի դնում. Արթուր Խաչատրյան:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների և անհետ կորածների հարազատները, որոնք ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ Ալեն Սիմոնյանի կատարած հայտարարության դեմ, ասել են, որ եթե պատշաճ արձագանք չլինի իրենց խնդրին, ապա գնալու են ավելի ռադիկալ քայլերի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գերիների և անհետ կորածների ծնողների ու հարազատների բողոքի ակցիաներին՝ նշելով, որ իրենք արդեն հայտարարել են նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը:
Ռազմական բլոկին որևէ լուծում տրված չէ. այս բյուջեին միայն դրա համար կարելի է դեմ քվեարկել. Տիգրան Աբրահամյան։
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
«ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմը չհավաքեց 50+1 տոկոս: Այո, տեղեր կային, որտեղ իրենք տարան հաղթանակներ, սակայն այդ հաղթանակները շատ թույլ էին: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի թիմի արդյունավետությունը շատ ցածր է, որպես այդպիսին, ինքը նորմալ թիմ չունի: Չունի այնպիսի մարդիկ, ովքեր հեղինակություն կվայելեն համայնքներում, իսկ նրանք, ովքեր անցել են, ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իշխանութունն ինչ առավելություններ է տալիս հատկապես իրենց պարագայում: Տեղ կար՝ հենց դեկտեմբերին որոշել էին ասֆալտ անել»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը:
Զավեշտալի է մեքենայի գնման համար Կառավարությանը քննադատելը. Սերգեյ Բագրատյան։
Լռե՛ք բոլորդ, մի՛ ճպպցրեք ինձ. Ռուբեն Ռուբինյան։