«Նիկոլ Փաշինյանը դավաճանական ծրագրով հանձնեց Արցախը, նույն ծրագրով հանձնում է Հայաստանը». ոսկեպարցի

«Նիկոլ Փաշինյանի այցից պարզ դարձավ, որ Ոսկեպար էր եկել հստակ ծրագրով, այն է՝ ժողովրդին համոզել, որ տարածքներ տրվեն Ադրբեջանին, բայց մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանական ծրագրով հանձնեց Արցախը, հիմա էլ դավաճանական ծրագրով փորձում է հանձնել Հայաստանը թուրքին։

Նա մեզ փորձում է համոզել, որ մեր սեփական ինքնությունից պետք է հրաժարվենք, կախվենք թուրքից ու ադրբեջանցուց, որ հետո ընդհանրապես վերանանք»։

Այս մասին այսօր Ոսկեպարում ասաց բնակիչներից մեկը՝ ընդգծելով՝ եթե իրենք իրենց իրավունքները պետք է պաշտպանեն ռազմական ճանապարհով, ապա թող այդպես էլ լինի։

«Ոչ միայն ես չեմ վախենում պատերազմից, այլ նաև բնակիչները։ Այս գյուղը տեսել է կրակոց, տեսել է սահման, ինչի՞ց վախենա։ Եթե Փաշինյանին թվում է, թե կարողանալու է համոզել և գյուղը հանձնել, ապա ասում եմ՝ չի՛ լինելու նման բան, թող ինքն իր եփած ճաշն ուտի։ Մենք հասկանում ենք, որ տալով այս գյուղերն Ադրբեջանին, մենք բացում ենք Ադրբեջանի համար ճանապարհը դեպի Երևան։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս