«Կառավարության գլո՛ւխ, Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը». Լևոն Քոչարյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ասաց՝ Տավուշում տարածքներ զիջելը նշանակում է՝ հայկական կողմը զիջում է իր մարտավարական դիրքը ու թուլացնում  իր պաշտպանությունը։

«Հասկանալի չէ, թե մենք դրա դիմաց ինչ ենք ստանում, այսինքն՝ հասկանալի է, որ ոչինչ չենք ստանում, նույնիսկ պատգամավորներ կային, որ ասում էին՝ եթե դրա դիմաց որևէ բան չստանանք՝ կհայտնվենք տուպիկում։ Տուպիկում չէ, ավելի վատ վիճակում ենք հայտնվելու։ Հասկանալի չէ, եթե դելիմիտացիա չի արվում, ինչի՞ վրա է արվում դեմարկացիան, եթե այս ամենը լիներ հայելային սկզբունքով, գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ։

Հիմա այս ամենից հետո ինձ մոտ մի հարց է առաջանում՝ Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»,- հարցով ավարտեց խոսքը Լևոն Քոչարյանը։

Երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ավանդույթի համաձայն հետաքրքրվեց, թե հարցն ում էր ուղղված, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Կառավարության գլխին»։

Կարդացեք նաև

Պատգամավորի պատասխանից հետո ԱԺ փոխնախագահն հակադարձեց, որ վստահ է՝ պատգամավորը տիրապետում է հայերենին և կարող է տերմինները ճիշտ օգտագործել։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին՝ նշելով, որ այդ ամենի արդյունքում հայկական կողմը ստանալու է պետական սահման։

«Լեգիտիմության հիման վրա մենք պետք է ունենանք պետական սահման, և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը, այդ թվում՝ կառավարության օրակարգում է»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս