«Հայաստանը, գտնվելով անվտանգության այս համակարգում, իշխանության գործելակերպի հետևանքով, ըստ էության, ակամա դարձել է այս բռնապետական գործիքի մասը։ Այն բռնապետական գործիքի, որը չի երաշխավորել իր պետության և քաղաքացիների անվտանգությունն արտաքին ոտնձգությունից»,- «Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. վտանգներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ շեշտեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Սա չի վրիպելու ժողովրդավարական աշխարհի աչքերից․ Դանիել Իոաննիսյան
«Մարտի 1-ին դա մի դրսևորումներ էր, երբ քաղաքացիների բացառիկ խաղաղ ընդվզումների դեմ հանվեց զորք։ Այնպես չէ, որ Մարտի 1-ին միայն հայկական Զինված ուժերն են եղել․ կան հրապարակումներ, որ նաև ԳՌՈՒ-ի կամ ՖՍԲ-ի խորհրդատուներ են եղել այդ ժամանակ Երևանում, այն, ինչ հիմա Ղազախստանում ենք տեսնում, որ մինչ զորքերի մուտք գործելը ԳՌՈՒ-ի այդ ներկայացուցիչներն այդտեղ են եղել։
«Իմ ունեցած տեղեկություններով, Ղազախստան են ուղարկվել ոչ թե խաղաղապահ բրիգադի ծառայողներ, այլ դեսանտագրոհային գումարտակի ծառայողներ, ինչը կրկին հարցեր է առաջացնում առաքելության նպատակի մասով»,- «Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. վտանգներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից այսօր մանրամասնել են, թե ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ինչ առաքելությամբ են Ղազախստան մեկնում հայ զինծառայողները․ այն է՝ ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը։
«Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինն ինչ-որ կերպ համոզել է Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանի բոլոր ողբերգությունները նրանից են, որ Սերժ Սարգսյանը մեկ-մեկ գցում էր Վլադիմիր Պուտինին. ինչ-որ բան խոստանում էր և չէր անում, և որպեսզի Մոսկվան դադարի Երևանի համար պրոբլեմներ ստեղծել, պետք է Երևանն առավելագույնս ազնիվ լինի և առավելագույնս պառկի Մոսկվայի տակ»,- «Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. վտանգներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
Ի՞նչ վտանգներ ունի հայ խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում․ քննարկում՝ ՈՒՂԻՂ:
Ոչ ոքի պետք չէ նա, ով ինքն իրեն պետք չէ: Իսկ նա, ով իրեն ընդունում է այնպիսին, ինչպիսին իրականում կա, ապրում է լիարժեք կյանքով՝ չնայած կենցաղային ամենատարբեր հնարավոր խնդիրներին:
«Նոր տարին միշտ ավանդական տոն ենք համարել, որովհետև մեզ փոքր ժամանակ դաստիարակել են, որ ամեն տարի լավ տրամադրությունով պետք է դիմավորել Նոր տարին՝ ընտանիքի հետ, երեխաների հետ, ծնողների հետ, որովհետև ինչ կատարվում է արդեն գործող տարվա մեջ, ուզում ես այդ ամեն ինչը թողնես հին տարվա մեջ, Նոր տարին դիմավորես լավ տրամադրությունով, նոր ծրագրերով, գլխիդ մեջ ինչ գալիս է՝ ասում ես՝ այնպես անենք, գոնե նոր տարվա մեջ իրականացնենք…»:
2022 թվականին Հայաստանում արդեն պետք է ձևակերպված լինի նոր համազգային ծրագիրը, ինչի շուրջ, իհարկե, ընդդիմությունն աշխատել է այս ողջ ընթացքում, սակայն փաթեթավորված այն հանրության դատին կներկայացվի 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ հիմքում դնելով ներազգային համերաշխությունն ու հաշտությունը, որի վրա պետք է ամրագրվի այն երազանքը, որի շուրջ պետք է գնալ համաձայնության։
Արարատյան Հայրապետական թեմի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանի կարծիքով՝ թեպետ Նոր տարվա թոհուբոհի մեջ շատերի համար բարդ է Սուրբ ծննդյան պահքը պահել, բայց կան հավատացյալներ, որոնք հրաժարվում են ամանորյա շքեղ սեղանից:
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ:
Վարդենիսի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը՝ ՈՒՂԻՂ:
Ձայնագրությունից ակնհայտ է, որ խոսողը ՔՊ-ական ավագանու անդամ Մանուչարյանն է, իսկ թե ի՞նչ էր քննարկում աշակերների հետ, ստորև.
«Մենք Հայաստանում և ողջ աշխարհում այսօր ունենք իրավիճակ, երբ սահմանադրականությունը լուրջ մարտահրավերների հետ է առնչվում, և սահմանադրականության համար 1 թշնամի հենց պոպուլիզմ կոչվածն է, քանի որ սահմանադրականությունը ենթադրում է ոչ պոպուլյար, շատ հաճախ՝ լայն շերտերի համար տհաճ, բայց անհրաժեշտ որոշումների կայացում, մինչդեռ պոպուլիզմն իրենից ենթադրում է ականջահաճո թեզերի իրագործում, որոնք հաճախ շատ դժվար է իրագործել»:
Իրանցիների ուրախ երգը` Հանրապետության հրապարակում:
«Ուզում եմ ասել, որ 2021 թվականը, ինչպես 2020 թվականը դեռ չի՛ ավարտվել, որովհետև ամբողջ Հայաստանը և Արցախը հայտնվել է մի տեղապտույտի մեջ, որ դաժանաբար չի ավարտվում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Եռաբլուրի այդ ահագնացող տեսարանից հետո տաժանակիր վիճակը, ցավոք սրտի, շարունակվում է և գնալով ավելի ու ավելի է վատանում․․․ Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքի ոտքերի տակ փռելու պատերազմը դեռ չի ավարտվել․․․»,- ասաց Մարգարիտ Եսայանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի առաջին քաղաքապետը դարձավ, որը հեռացավ իմպիչմենթով, իսկ քաղաքապետի պաշտոնի համար քարոզարշավը սկսեց հանրությունը սևերի ու սպիտակների բաժանելով։ Ավելի ուշ՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո, իր կողմից սևերի ու սպիտակների բաժանված ժողովրդին բաժանեց չար ու բարի ուժերի։
Դեկտեմբերի 31-ին, երբ իմ ընկերներն ասացին՝ գնանք Եռաբլուր, ես վեր կացա մի պահ, բայց հետո հասկացա, որ չէ, ես չեմ կարող, ես չեմ կարող հերթական պրոտոկոլային այցը լինեմ, և այդ լալահառաչ բառերը՝ «կներեք մեզ, տղաներ», ինձ ուղղակի զզվեցրել է, ոչինչ չանելու փոխարեն՝ այդ Էմոցիոնալ ստատուսները, երբ ամսի 31-ին բոլորն իրենց էջերում դրեցին՝ «կներեք մեզ, տղերք», չէ՛, կներեք մեզ տղերքով չի՛, գործ անելով է։ Այսօր գերության մեջ քանի՞ տղաներ ունենք, կներեք մեզ տղերքով հարցը լուծեցի՞նք։
Լավ բաներ չեմ կարող առաջադրել։ Մեր պետությունն անիշխան պետություն է այսօր, մեզ աշխարհի որևէ պետություն չի կարողանում որպես իշխանություն ունեցող պետության վերաբերմունք ունենալ։ Մենք կորցրել ենք ամեն ինչ և մենք կարծում ենք, որ Հայաստանն ինքնիշխան պետություն պետք է լինի, և մեր ամբողջ պայքարն այդ ճանապարհով է գնում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանի հետ
Վերջին 2 տարին հայ հասարակության համար բավականին բարդ շրջան էր. Նախ՝ կորոնավիրուսը, ապա՝ 2020 թվականին վրա հասած պատերազմը, ինչի հետևանքով հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ և անհետ կորած տղաներ ունեցանք:
Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինվորների երեխաներն իրենց նամակներում Ձմեռ պապիկից խնդրում են խաղաղություն, կան երեխաներ, որոնք խնդրում են, որ Ձմեռ պապին իրենց նվեր անի ու վերադարձնի իրենց հայրերին, հորեղբայրներին։ Շատ ծանր է կարդալ այդ նամակներն ու դիմանալ ցավին, սակայն մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ցավ զգալուց զատ՝ պատասխանատվություն ունենք այդ երեխաներից յուրաքանչյուրի առաջ, ու այն խաղալիքները, որոնք այդ երեխաներին չհասցրեցին գնել նրանց հայրերը, պետք է գնենք մենք։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:
Ադրբեջանի ժողովրդի շահերը պաշտպանող Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է հարկադրված, որովհետև նա նախ կոլաբորացիոնիստ գործարար է, որը պատրաստ է համագործակցել ցանկացած իշխանության հետ, բայց քանի որ Արցախում ստեղծվեց մի վիճակ, որին պետք էր ընդդեմ քայլ անել ու կանխել Փաշինյանի իշխանության համար վտանգավոր հաջորդ հայտարարությունն ու դրան հաջորդող գործողությունը, Արայիկ Հարությունյանը գնաց ճարահատյալ հայտարարության։
Վարդենիսի համայնքապետարանում դռներ են ջարդում. լարված իրավիճակ է:
Ես ինֆորմացիա ունեմ, որ աշխատակազմի ղեկավարը համայնքապետի զուգարանում է. Փաստաբան։
ՔՊ-ականները աշխատակազմի քարտուղարին կանչեցին սենյակ՝ հարցեր պարզելու։
Իշխող ուժը բոլորին խոստումներ է տվել. «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ:
Առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ հին նմուշի անձնագրերում. Արա Ֆիդանյան: