ՀԱԿՊ զորավարժությունները հակասում են մեր շահերին, իշխանությունը դրա հիմքերն ունի. Գուրգեն Արսենյան
«Շատ տպավորիչ քարոզչություն է՝ հակաիշխանական, իշխանությունների գործողությունների ու մտադրությունների վերաբերյալ։ Սակայն սա ընդամենը քարոզչություն է և որևէ կապ չունի իրականության հետ»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին և դրա քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած այն մտքին, որ Արցախի հարցում իշխանությունները վարում են հակահայկական քաղաքականություն։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Հայաստանի պետական շահերին հակասում է ՀՀ տարածքում իրականացնել զորավարժություններ, նշանակում է նա դրա հիմքերն ունի։ Հայաստանի ղեկավարությունը սպասարակում է Հայաստանի պետական շահերը, դուք փորձում եք սպասարկել այլ երկրի շահեր, որովհետև ՀՀ ղեկավարությունը շատ պարզ ու պատասխանատու կերպով որոշումներ է կայացնում, դրանք թափանցիկ են»,- հավելեց Գուրգեն Արսենյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում