«Վերնագիրն ուղղված է ոչ միայն իշխանության, այլև մեր բոլորի` հասարակության կողմից, ընտրված պարտությանը». տեղի ունեցավ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գրքի շնորհանդեսը

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գրքի շնորհանդեսը:

«Ընտրված պարտություն» գիրքը միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձն է 2018 թ. հաջորդած տարիներին, արված ու չարված քայլերին, դիվանագիտական սխալներին ու բացթողումներին, 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետեւանքներին։

Այս գիրքն արցախյան հակամարտության պատմության առանցքային փուլերից մեկի՝ արհավիրքի, կորստի ու պարտության երեք տարիների մասին է։

Հեղինակի խոսքով` գրքի նպատակը հարցերն առաջ քաշելը, մեր դերակատարումը որոշելն ու լուծումներ գտնելն է։

«Վերնագիրն ուղղված է ոչ միայն իշխանության, այլև մեր բոլորի` հասարակության կողմից ընտրված պարտությանը։ Բովանդալային առումով փորձել ենք անդրադառնալ նշված ժամանակահատվածին։ Փորձել ենք ներկայացնել այն ամենը, ինչը կօգնի մտածել։ Յուրաքանչյուրն իր մեջ թող փորձի գտնել հարցերի պատասխանները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հերմինե Մխիթարյանը` հավելելով, որ ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքը փակելու հետևանքով Արցախ հայերը մեկ ամսից ավելի է` իրենց մաշկի վրա կրում են այս պարտության դրսևորումները։

Հեղինակը նշեց` գրքում փորձել է ձերծ մնալ լուծման ինչ-որ տարբերակներ առաջ քաշելուց։

«Գրքի նպատակը, մասնագիտական վերլուծությանը զուգահեռ, հարցեր առաջ քաշելն է, որ յուրաքանչյուրին կստիպի մտածել, գտնել պատասխաններ»,- նկատեց փորձագետը։

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս