Արցախի ու Հայաստանի շահերը հակադրության մե՞ջ են. Էդուարդ Աղաջանյանը խուսափեց պատասխանել հարցին

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի այն հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունը Արցախի հարցում համաձայն է  Ադրբեջանի հետ, ի տարբերություն Արցախի իշխանությունների դիրքորոշումների։

«Այս համատեքստում ուզում եմ ասել, որ ՀՀ որևէ իշխանության կարևորագույն և առաջնային գործառույթն  է սպասարկել Հայաստանի շահերը, ապահովել Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Սա առաջնային և կարևորագույն գործառույթ է, որը պետք է իրականացնի ՀՀ ցանկացած իշխանություն և որևէ  այլ գործառույթ ստորադասել վերոնշյալ առաքելությանը»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։

Անդրանիկ Թևանյանի հարցին՝ Արցախի ու Հայաստանի շահերը հակադրության մե՞ջ են, Էդուարդ Աղաջանյանը չպատասխանեց։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս