Սպային ծեծելու գործով մեղադրյալը՝ քրեական գործի և իրեն ազատ արձակելու մասին. ՈՒՂԻՂ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հրապարակվում է «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում. ներկա իրավիճակ, սպասումներ» հետազոտությունը. ՈւՂԻՂ
Տիգրան Ջրբաշյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Չի կարելի որևէ լրատվամիջոցի կպնել, փորձել սահմանափակել նրա իրավունքներն ու լիազորությունները: Մենք ժամանակին «Ա1+»-ի համար ենք պայքարել: Հիմա նույնի կրկնությո՞ւնն ենք մենք այսօր տեսնում: Հիմա տեսնում ենք հեռուստաընկերության սեփականատիրոջ բանտարկություն, հալածանք և այլն, ինչո՞ւ: Չէ՞ որ մենք դրանից ենք ազատվել, մենք դա ենք մերժել:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբների քարոզչական ռազմավարություն չի տեսնում: Նա պնդում է՝ իշխանական կողմն այս գործընթացի համար այլ ծրագրեր ուներ, որոնք, սակայն, չկարողացավ իրականացնել:
168 Լրահոս
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մերժեց Արմեն Թավադյանի գործով մեղադրող դատախազի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Դատավոր Ազարյանը կշարունակի քննել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ Թավադյանի խափանման միջոց կալանքի որոշման բողոքը:
Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք ինստիտուտներում օրերս ընդհանուր ժողովներ են հրավիրվել, որտեղ քննարկվել է ԳԱԱ կազմում մնալու, այլ ոչ թե բուհերին միանալու հարցը:
«Նորք-Մարաշ» ԲԿ բժիշկները՝ փոքրիկ Անգելինայի վիճակի մասին. ՈՒՂԻՂ
«Ժողովուրդը հստակ չի գիտակցում, թե ինչո՞ւ է պետք ասել՝ այո, իսկ ինչո՞ւ՝ ոչ». հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ իրենց տեսակետը հստակ չեն բացատրում ոչ «Այո»-ի, ոչ էլ «Ոչ»-ի կողմնակիցները: Չնայած սրան, հոգեբանը նկատում է, որ իշխանական կողմն ավելի ակտիվ է.
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ սիգի հետ կապված խնդիրները քրոնիկական բնույթ են կրում, և ոլորտում աշխատող մարդկանց մի մասը քրեական գործերով են անցնում, քանի որ տեսուչները ինչ-որ հարաբերությունների մեջ են եղել ձկնագողերի հետ։
Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը՝ ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու նրա 13-ամյա դստեր՝ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում հայտնվելու մասին լուրը հանրությանը շոկի ենթարկեց:
«Այո» քարոզարշավ, ակցիաներ, հանրային տրամադրություններ. ՈՒՂԻՂ
Քննարկում՝ «Սպանություն և ծեծ Գյումրիում. ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով. ՈՒՂԻՂ
Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառում «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարները. ներկայացնում է Կարեն Քոչարյանը. ՈՒՂԻՂ
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
«Հակակարկտային ծառայությունն այդպես էլ չաշխատեց, հիմա էլ կիսագաղտնի ֆինանսավորում են անցկացրել ապահովագրության համար, և 3 ամիս հետո մենք իրենց դատի կտանք, որովհետև սնանկանալու են, քանի որ չկա հակակարկտային որակյալ ծառայություն, բույսերի պաշտպանություն, որակյալ անասնաբուժություն չկա, ամենակարևորը՝ չկա ոռոգման համակարգ, որը չբարեփոխվեց, ինչպես խոստացել էր վարչապետը»,- 168TV-ի եթերում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Կորոնավիրուսի ազդեցությունն արդեն բավականաչափ զգացվում է ամբողջ համաշխարհային տնտեսությունում, որովհետև կարևորագույն օղակը, որտեղից դա սկսվել է՝ Չինաստանի տնտեսությունը, էական ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության մեջ: Շատ հաճախ համադրում են SARS-ի վիրուսի հետ, որը 2003-2004թթ. էր, և շատ ավելի վտանգավոր վիրուս էր՝ մահացության ազդեցության տեսակետից: Բայց եթե դիտարկում ենք վիրուսի տարածման տեսանկյունից, ապա կորոնավիրուսը մոտ 10 անգամ ավելի արագ է տարածվում, քան SARS-ը:
Հայաստանի սահմանին մարտի 6-ին դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակը դժվար է ասել. գուցե դրանով հակառակորդը ստուգում էր մեր հնարավորություններն ու մեր դիրքապահների զգոնությո՞ւնը, և, փոխարենն այս պայմաններում մեր իշխանությունը զբաղված լինի պետության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, հայտարարություններ և հակաքայլեր անի, քարոզարշավ է անում։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։
Երբ սկզբնական շրջանում էր այս մասին խոսվում, հասկանալի էր, կար անփորձություն պետական կառավարման համակարգի, չկար անհրաժեշտ ընկալումը, թե ինչ ձևով է այն շնչում, բայց երբ սա ասվում է արդեն մեկ տարուց ավելի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց, նաև ԱԺ պատգամավորների կողմից, խոսում է այն մասին, որ մարդիկ այդպես էլ չեն փորձում ըմբռնել պետության կառավարման առանձնահատկությունները և արհեստական թշնամիներ են փնտրում։ Որպես բարձր պաշտոններ զբաղեցրած անձ՝ նաև կադրային քաղաքականության հարցում առաջնորդվել եմ այդ սկզբունքով՝ չկա որևէ պետական համակարգ, նույնիսկ դրսում, որտեղ 100 տոկոս արդյունավետությամբ աշխատեն, բայց կա մոտիվացիոն համակարգ և հստակ կադրային քաղաքականություն, որը կստիպի և կմղի, որպեսզի պետական կառավարման համակարգը հնարավորինս արդյունավետությամբ աշխատի։
168 Մամուլի տեսություն
«Սպային՝ բանակի ողնաշարին, կջարդեն, 1.5 մլն կտան, ման կգան». Սամվել Մխիթարյան
Խաղաղասիրությունը վատ բան չէ, բայց դա պետք է ունենա հիմքեր: Ցավոք, մենք չենք տեսնում այդ հիմքերն Ադրբեջանի կողմից, որպեսզի ինքներս էլ աջակցենք այդ տրամադրություններին և զերծ մնանք խնդրի ռազմական լուծման կամ պաշտպանական կարողություններն ամրացնելու մեր հետագա ցանկություններից: Մեր երկիրը 25 տարի բանակցում է խաղաղության համար, մեր ամբողջ սպառազինությունը խաղաղության ամրապնդմանն է ուղղված, և այս առումով՝ պետք է տեսնենք Ադրբեջանի կողմից համապատասխան գործողություններ, ինչը չկա: Այդ գործողությունների բացակայության պայմաններում չափազանց պացիֆիզմը նման է պարտվողական լինելուն կամ ադեկվատ չլինելուն:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:
Արցախի արտգործնախարար և նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված է, սա 100 տոկոսանոց տեղեկություն է, որի մասին գիտեն և՛ Մայիլյանը, և՛ Բաբայանը։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
168.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում իրավապահների գործողությունները, որոնք մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ներխուժել են Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապերին» պատկանող առանձնատուն՝ պատուհանները ջարդելով և ճաղավանդակները կտրելով։
«Աղքատությունը գլխից հանելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է». Վաչե Գաբրիելյան