168 Լրահոս
Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել:
Իշխանության հետ հանդիպելու կաշկանդում ընդդիմադիր ՀՅԴ-ն չունի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առհասարակ պարգևավճարներին լավ է վերաբերվում, սակայն գտնում է՝ պարգևավճարի ինստիտուտը չպետք է խեղեն: «Պարգևավճարը ոչ թե արված գործի դիմաց տրվող հատուցումն է, այլ տրվում է աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, սահմանված նորմաները գերակատարելու համար: Մենք այն կարծիքին ենք, որ՝ այո՛, պետք է պարգևավճար լինի, քանի որ ցանկացած բարեխղճորեն կատարվող […]
«Ինչո՞ւ բանկային համակարգի աշխատողները չեն միանում կամավոր կուտակայինին». Սուրեն Պարսյան
«Եթե դժգոհում են այսօրվա իշխանությունից, հարց՝ արդյոք գոհ կլինեին, եթե մնար նախկինը». Սերգեյ Բագրատյան
Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի ապերը», «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Գևորգյանը գտնվել են քրեակատարողական հիմնարկում՝ նրանց և նրանց ընտանիքներին օգնել է։ Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ժամանակին Արամ Վարդանյանն իրեն օգնե՞լ է և ի՞նչ հարցով է օգնել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը չի հետևել Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տուն ներխուժած իրավապահների գործողություններին և դրա հետ կապված զարգացումներին, սակայն վստահ է, որ ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում և ամեն ինչ անում են օրենքի սահմաններում:
Երեկ Գյումրիում ծեծված 13-ամյա անչափահաս աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, ծայրահեղ ծանր վիճակում: ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ երեխային ռեանիմոբիլով անգիտակից վիճակում, արհեստական շնչառության ապարատներով Գյումրիից տեղափոխել են Երևան:
2019թ. ուղղակի ներդրումները 43 տոկոսով պակաս էին 2018թ. համեմատ. Գագիկ Մինասյան
ՀՅԴ ԳՄ-ն քննարկումների շարք է նախաձեռնում. ՈՒՂԻՂ
Մանրամասներ՝ Գյումրիում ծեծված երեխայի առողջական վիճակի մասին։
168 Մամուլի տեսություն:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վստահեցնում է՝ որևէ գործողությամբ կորոնավիրուսի դեմ չի պայքարում, թեև իր հետ զրուցող լրագրողներին կոչ արեց իրենից հեռու կանգնել, որպեսզի բացիլները հանկարծ իրեն չփոխանցվեն, ինչի հետ կապված նույնիսկ անեկդոտ հիշեց.
««Պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» օպերացիներին միանշանակ դեմ եմ, առանձնապես այդ խոսքերը չեմ էլ սիրում, մանավանդ, որ այդ բառերը վարչապետն է ասում: Մի քիչ էլ բետոնից խոսեք, ասֆալտն արդեն հոգնեցուցիչ է: Ովքեր հանցագործություն են կատարում, երկիր են թալանել, նրանք թող պատասխան տան: Եթե մարդն ինչ-որ բան է արել, թող նախ ապացուցեն, հետո նոր դատեն: Բայց այսպես մարդուն անմեղ տեղը բերեն՝ միանշանակ կողմնակից չենք: Հիմա այս դեպքին չեմ ուզում անդրադառնալ, դրա համար շատ չեմ էլ մանրանա»,- ասաց պատգամավորը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով նախատեսվում է դատավորների տարիքային շեմը 28 տարեկանից նվազեցնել և դարձնել 25 տարեկան, նշեց, որ իրենք դեմ են եղել նախագծին և այդ դիրքորոշումն ունի հիմնավորում և այնպես չէ, որ քմահաճույք է դեմ լինելը:
Լրագրողն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջով դատական նիստ:
ԱԺ նիստը:
168TV–ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն է:
«Եթե Աստվածաշնչի թեմաներին ենք գնում, այդ դեպքում ես էլ մի ուրիշ բան կասեմ, որ երբ իշխանությունն անընդհատ ասում է, որ ժողովուրդն է որոշում, ժողովուրդը կյանք շնորհեց Բարաբային, ոչ թե Հիսուսին»,- ի պատասխան՝ ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրաքվեի ելքին, ապա Թևանյանը նշեց, որ, եթե այս իշխանությանը հաջողվի հավաքել 650 հազար քվե, ապա դա լինելու է միայն մեկ ճանապարհով:
Ոստիկանությունը Արամ Վարդանյանի(Վստրեչի Ապեր) տնից առգրավել է հարսանիքի տեսաերիզ. փաստաբան:
Շատ անհարմար իրավիճակում են հայտնվել ներկա իշխանությունները և նաև գործը քննող դատավորը: 300.1 հոդվածով են մեղադրվում Ռոբերտ Քոչարյանն ու մնացած ամբաստանյալները: Այդ հոդվածն ընդունվել է 2009թ. և չի կարող կիրառվել 2008 թ. իրադարձությունների համար: Հենց այդ նույն հիմքով այդ նույն դահլիճում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցրեց 7-ի գործով՝ Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան և այլք:
Սամվել Ալեքսանյանը մտավ կառավարություն
«Ես գլուխս բարձր եմ ապրում, քանի որ ամբողջ կյանքում որևէ մեկից որևէ բան չեմ գողացել, չեմ կեղծել, տերեր չեմ փնտրել, անօրինական բան չեմ արել, հետևաբար՝ իմ կենսագրության մեջ չկա որևէ փուլ, որի համար ես կարող եմ ամաչել: Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկն ինձ սոցիալական ցանցերում, իսկ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում, մեղադրել են հանրապետական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ, երբ ՀՀԿ-ական էի, կարող էի կոռուպցիայի մասին հարցերը բարձրաձայնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից իր ելույթին, որն ուղղված էր Էդմոն Մարուքյանին:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հրավիրված ասուլիսին պնդեց՝ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելված է, և նշեց, որ համապատասխան տեղեկության տարածմանն անմիջապես չի հետևել նրանց արձագանքը, իսկ օրեր անց նրանց գրասենյակները, մեծ հաշվով, չեն հերքել դաշտ նետված այս ինֆորմացիան: Մասնավորապես, Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության մեջ ակնարկվում էր, թե որոշ լրատվամիջոցներ և նրանց տերերը փորձում են ավելի քան երկու տասնամյակ հանրությանը սնել ստահոդ տեղեկություններով՝ նպատակ ունենալով ցանկացած գնով կանխել Սամվել Բաբայանի վերադարձը:
«Որդուս 20 հոգով քցեցին գետնին, տշելով տարան, մտցրեցին մեքենան». քաղաքացի Հովհաննես Գրիգորյան
«Ես Գևորգ Պապոյանին պատասխանելու որևէ բան չունեմ, քանի որ մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր է, ԱԺ ամբիոնից անընդհատ, հա Էդմոն Մարուքյան ասելով՝ այդ մարդիկ փորձ են անում դառնալ հայտնի: Եթե դա հայտնի դառնալու ճանապարհ է, պրոբլեմ չկա, թող դառնան: Ես շարունակում եմ պնդել, որ այն ատելության մթնոլորտը, որն այսօրվա իշխանությունը ձևավորել է և ամենօրյա ռեժիմով սնուցում է, ընդ որում՝ ասում է, թե մենք չենք անում, եսիմ ով է անում, ամբողջն իրենք են անում և դրա համար պատասխան են տալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
«Արամ Վարդանյանի տանն իրականացվել է խուզարկություն՝ վնաս պատճառելու, ամեն ինչ կոտրելու նպատակով». Լուսինե Սահակյան