Փաստաթուղթ են պատրաստում, որևէ մեկը դրա բովանդակությունը չգիտի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը խորը մտահոգությունների առիթ է տալիս:

«Իմ մոտեցումն առհասարակ հետևյալն է՝ այս գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Արցախի շուրջ, պետք է լինեն ընդհանուր մեկ փաթեթում: Շատ բան կախված է, թե ինչ փաստաթուղթ կունենանք վերջում: Օրինակ, դելիմիտացիան հիմա առանձին է իրականացվում, որքան հասկանում ենք՝ մամուլում շրջանառվող դեռևս ոչ ամբողջությամբ հաստատված տեղեկություն է: Առաջիկայի համար փաստաթուղթ է պատրաստվում, որը դեռ պարզ չէ, թե ինչ բովանդակություն է ունենալու և ինչ խնդիր է  լուծելու:

Եվ այս տեսանկյունից, բնական է՝ ցանկացած գործընթացում, որը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի շուրջ, պետք է հաշվի առնվի մի շատ կարևոր հանգամանք՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, ճշգրտումը, որի հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը և դրա միջազգային ճանաչման մոտեցումը, պետք է լինի բոլոր գործընթացների հիմքում: Այսինքն՝ չպետք է նաև անուղղակիորեն տեղի ունենան գործընթացներ, որոնք հետագայում կփակեն հնարավորությունը Արցախի հարցով էֆեկտիվ բանակցություններ տանելու և մեր համար շահեկան դիրքեր ապահովելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս