Մինչ աշխարհն ու տարածաշրջանը խելահեղ տեմպով վերափոխվում են, մինչ մեր նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերներն աճում են, վարչախմբի պարագլուխներն այստեղ հեծանիվ, խաշլամա ու ֆեստիվառ են վայելում։
Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի ընթացքում մանրամասն քննարկվել է Բաքվի հետ Երևանի հաշտեցման հարցը. Զախարովա
ՌԴ-ն բոլոր մակարդակներով հայտարարել է՝ պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև Խաղաղության համաձայնագրի կնքմանը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, որում, ի պատասխան ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցված ձևակերպման, թե Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը։, նշվում է, որ Լավրովն է իր հայտարարությամբ կասկածի տակ դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը։
Դե արի, իմ տեղը կանգնի, ասա` ինչ անենք. Փաշինյանը գյուղացուն առաջարկում է մտածելակերպ փոխել
#ՀԻՄԱ։ Մարիա Զախարովայի ճեպազրույցը. #ՈՒՂԻՂ
Ձեր ինչի՞ն ա պետք գնաք-ընկնեք էդ խցանումների մեջ. Փաշինյանը՝ գյուղացուն
Կապիկի ծաղիկը կարող է փոխանցվել հիվանդ վայրի կենդանու հետ անմիջականորեն շփվելիս. ԱՆ պաշտոնյա
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են. 4-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդությունների վիճակագրությանը։
Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը մոծակներն են. հատուկ պատվաստանյութ ու դեղամիջոց չկա. ԱՆ պաշտոնյա
Հայաստանում տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 547 դեպք, դեպքերի աճ է նկատվում, սակայն այս հիվանդության դեմ պատվաստում չստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ 1.8 տոկոսով նվազել է: Այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
#ՀԻՄԱ. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ. #ՈՒՂԻՂ
«Պուտինն ասում է, որ չնայած ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, ունեն շահեր և հետաքրքրություններ Հարավային Կովկասում: Կողմերի վերաբերյալ շեշտադրումը խոսում է այն մասին, որ ինչքանով Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված կլինեն, այդքանով ավելի ակտիվ Ռուսաստանը կմասնակցի տարածաշրջանի գործերին, բայց նույնիսկ հակառակ պարագայում Ռուսաստանն այստեղ կա, ունի հետաքրքրություն, և չնայած՝ իր ապագայի համար շատ կարևոր կոնֆլիկտ է Ուկրաինան, դա չի խանգարում նրան զբաղվել նաև այս տարածաշրջանի հարցերով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հոսանքազրկում` Աբովյանի մարզադաշտում ընթացող Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»- «Ռուժոմբերոկ» խաղի ժամանակ
«Հոգևոր առաջնորդությունը դա պայքար է ազգային զարթոնքի, հոգևոր արժեքների վերականգնման համար, ինչը լավագույնս անում է Բագրատ սրբազանը։ Շարժմանը, սակայն, պետք է նաև քաղաքական բաղադրիչ, ինչի առկայության պարագայում ժողովրդին պետք է ներկայացվի արժանապատիվ խաղաղությամբ ձևավորված այնպիսի օրակարգ, ինչը ենթադրում է քաղաքական քայլերի հաջորդականություն։ Նման օրակարգ հանրությանը պետք է ներկայացնեն քաղաքական դերակատարները՝ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմադիրները»,- ասաց Անանյանը։
«Չնայած Ադրբեջանի հետ մեր ռազմական բալանսը միշտ էլ խախտված է եղել, բայց մենք տեսանք, որ 90-ականներին, 2016 թվականին Հայաստանն իր ռեսուրսային պոտենցիալով կարողացավ դիմագրավել ու չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքները։ Այն ժամանակավա ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ գիտակցում էր, թե մեզ ինչ է պետք, այսինքն՝ որտեղ են մեր «կարմիր գծերը»։ Կար տոկունություն, որտեղ հստակ էր, որ որևէ տեղ չենք կարող զիջել»,- ընդգծեց նա։
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թե՛ գնման պահին, թե՛ գնումից երկար ժամանակ հետո, թե՛ այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են. դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
ՀՀ-ն սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը Սյունիքով կապուղիների հարցով. Լավրով
«Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությունը, որ, պատկերավոր ասած՝ եթե նապաստակն իրեն խելոք պահի, գայլն իրեն չի ուտելու, դա որևէ արդյունք տալ չի կարող: Այսինքն՝ ցանկացած պահի, անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից, եթե Ադրբեջանին պետք լինի, կարող են սրել իրավիճակը, անգամ՝ ռազմական գործողություններ հրահրել»։
«Ալիևը գնում է ռազմական էսկալացիայի՝ փորձելով նոր տարածքներ վերցնել և հայկական կողմին ստիպել կատարել իր ցանկությունները՝ միջանցքի բացում, Սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ Պուտինի այցը Բաքու նպատակ ունի փակել միջանցքի հարցը և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը դնել սեղանին»,- ասաց Բալասանյանը՝ որպես Բաքու այցի հաջորդ նպատակ՝ դիտարկելով Ռուսաստանի Կուրսկի մարզում տեղի ունեցող զարգացումները։
Քաջարանը տոնել է 66-ամյակը. միջոցառումներին մասնակցել են ԶՊՄԿ ղեկավար կազմը և այլ պաշտոնյաներ
Խաղողօրհնեքի Սբ. Պատարագ՝ Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն օգոստոսի 18-ից պետական այցով գտնվում է Ադրբեջանում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կշարունակի քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Այս մասին հանդիպման մեկնարկին հայտնել է Ալիևը։«Այսօր պետական այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
3 տարուց ավելի է՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը մրցութային փուլում է. Ավինյան
Չեմ կարծում՝ COP-29-ի անցկացման վայրը փոխեն, բայց դրանից մի բան ստանալ հնարավոր է. Լարիսա Ալավերդյան
Վերջին 2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 20 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները ներկայացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։