Ընտրել են մնալը, չէ՞, հետո երբ պատասխանատվության ժամը եկավ, չգան-ասեն՝ տուն էինք պահում, էրեխես հիվանդ էր, սոված էինք. Ավետիսյան

«Դասեր» հաղորդաշարում տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը խոսեց նաև սեփական պետության շահի գիտակցումն ունեցող պետությունների ղեկավարների պահվածքի մասին պատերազմների ժամանակ, երբ, օրինակ, հերոսության անգամ եզակի դեպքերը տիրաժավորվում ու հանրային տրամադրություններ էին ստեղծում:

«Ես մինչև հիմա հիշում եմ Հունան Ավետիսյանին՝ սովետական հերոսին, որն իր մարմնով փակում է թնդանոթի դիմաց՝ փրկելով իր մնացած զինակիցներին, և էսպիսի երևույթները, նույնիսկ, եթե դրանք միֆական են, ստեղծվում են պետության էդ պահի քաղաքական իշխանության առաջնորդության կողմից, որպեսզի էդ հանրությանը, էդ տեսակին ոգևորեն, ուժ տան, պայքարի ոգի տան։

Բայց էն տեսակները, որոնք թշնամական նարատիվներ են տարածում մեզանում՝ ասելով, որ Թուրքիան 80 միլիոն է, դու՝ 3 միլիոն, Ադրբեջանը 10 միլիոն է, դու՝ 3 միլիոն, դու թույլ ես, ի՞նչ կարող ես անել, դու պարտվելու ես, և այլն, դրանք թշնամու նարատիվներն են… Դա ասողները, բնականաբար, չեն ասի, որ, օրինակ, երբ Իսրայելը 2 միլիոն էր, հարևան Եգիպտոսը՝ 70 միլիոն, էն մյուս հարևան պետությունը, չգիտեմ, 20 միլիոն, էն մեկը՝ քանի միլիոն, էդ բոլորին իրար հետ հաղթել է պատերազմում։ Իրենք չեն ասի, որ՝ գիտե՞ս ինչ, ամեն ինչ քեզնից է կախված՝ քո երազից, քո երազանքից, քո կամքից, քո ձգտումներից, քո աշխատանքից, քո սովորելու կարողությունից, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ, առանց սահմանափակման»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այս իշխանությունները, հայկական տեսակին ծաղրող, միջակություն քարոզող են, դրա համար նույն պետական համակարգում, առանց բացառության եմ ասում, միջակություն են համատարած, էնտեղ չկա մարդ: Դրա համար է Փաշինյանը վստահ ասում՝ բոլորին փչացնելով, իրեն հանցակից դարձնելով, «ես եմ կառավարությունը», ով որ իմ քաղաքականությանը որդեգրած դեմ է, թող դուրս գա:

«Վատագույն սցենարն եմ ասում, նույնիսկ, եթե Փաշինյանը մնա իշխանության էս ընտրություններում, հայկական իշխանությունը գալու է, ու իրենք բոլորով կրելու են պատասխանատվություն Փաշինյանի հետ հավասարապես:

Որտեղ առիթները եղել են, ինքն ասել է՝ էս է իմ գիծը, էս է ճանապարհը, չե՞ք ուզում՝ դուրս եկեք, ձեզ ո՞վ է բռնել։ Ընտրել են մնալը, չէ՞, հետո մեզ չգան-ասեն, երբ որ պատասխանատվության ժամը եկավ, իսկ դա գալու է, հարցերին պատասխան տալու, նաև դատարանի առաջ կանգնելու ժամը գալու է, էդ ժամանակ չգան-ասեն՝ տուն էինք պահում, էրեխես հիվանդ էր, սոված էինք։ Մենք՝ շատերս, չենք գնացել գործակցության Փաշինյանի հակահայ, հայկական շահեր չսպասարկող իշխանության հետ»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930