Հերիք եղավ, բոլ եղավ, վերջին Iphone-ներն օգտագործում եք, բայց տրանսպորտի համար չեք վճարում. Ավինյան

Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա օրերի հետ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարոկան նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա նշանակում է, որ գործընթացը որքան էլ դժվարին է, որով անցնում ենք, կարևոր է և անհրաժեշտ։

Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածության կապակցությամբ: Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել վարորդներին, նրանք հիմնականում մնում են անվրդով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, իրենց առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ այս կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար։

Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, որը վերածվել է կռվի, հարձակում է եղել վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։

Վարորդների նկատմամբ ոտնձգությունը նրանց անձի նկատմամբ չէ, դա քաղաքի նկատմամբ է, ամբողջ համակարգի նկատմամբ է»,-ասաց Ավինյանը։

Նա նշեց, թե վճարող քաղաքացիները չվճարող քաղաքացիներին որպես բեռ տանում են իրենց վզին։

«Չպետք է հանդուրժենք, որ չվճարող, անպատասխանատու քաղաքացին հորդուբորդ գա։ Ամոթից գետինը մտնելու փոխարեն մի հատ էլ ելույթ են ունենում»,-ասաց Ավինյանը։

Նա դգժոհեց քաղաքացիներից՝ ասելով․ «Հերիք եղավ, բոլ եղավ, վերջին Iphone-ներն օգտագործում եք, բայց տրանսպորտի համար չեք վճարում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930