Ընդդիմության այսօրվա երթը՝ երկնքից
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ հանրային քննարկում է տեղի ունենում:
Մանվել Փարամազյանը քիչ առաջ դուրս եկավ Քրեակատարողական հիմնարկից
«Նիկոլ, դու իրավիճակին չես տիրապետում, մի հատ ժողովրդի կամքը նայիր»,- Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Համբերատար, առանց սադրանքների, առանց ավելորդ էմոցիաների պետք է գնալ նպատակին հասնելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Առավոտյան շարունակում ենք. Արթուր Վանեցյան
«Կար մի ժամանակ, երբ ընդդիմությանը մեղադրում էին անգործության մեջ, էդ մեղադրանքը աստիճանաբար հասնում է նվազագույնի, համենայն դեպս ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում, որովհետև եթե ընդդիմությունը պետք ա խախտի օրենքը, նա բարոյական իրավունք չի ունենա իշխանությանը օրինազանցման մեջ մեղադրելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ֆրանսիայի հրապարակը «Զարթնիր, լաոն» է երգում
Կա՛մ կհաղթի Հայաստանը, կա՛մ Նիկոլը կմնա վարչապետ ու Հայաստան չի լինի. Շարմազանով
Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի հրապարակում շփվում է թիմակիցների հետ
Շուշիի անցակետի ուղղությամբ պայթուցիկ նետած Նորայր Միրզոյանը Ֆրանսիայի հրապարակում է
«Նիկոլ, հեռացիր, դու իրավիճակին չես տիրապետում, վիճակդ վատա լինելու, գնա, վիճակդ լավ չի, արյուն չթափես, ոստիկաններին բռնության չդրդես»,- 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին կոչով դիմեց ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Ոստիկանությունը հրահանգ է ստացել. Կարինե Նալչաջյան
Համազգային շարժումը թափ է հավաքում. Ջամալյան
Նիկոլ, դու հլը էս պատկերին նայի, արա, դու իրավիճակին չես տիրապետում. Իշխան Սաղաթելյան
Կարմիրբերետավորները վերածվել են կազմակերպված հանցագործ խմբի՝ առևանգում են քաղաքացիերին
Գործող վարչապետին հեռացնելու բոլոր պայմանները կան. Արմեն Բադալյան
Փաշինյանը փորձում է նվազեցնել ժողովրդի ցասումը՝ ագրեսիվ թշնամու պահանջները բավարարելու համար
Փաշինյանը հանուն իշխանության մեկ օրվա երկարաձգման որևէ բանի առաջ չի կանգնելու. Տիգրան Աբրահամյան
Արցախի ու Հայաստանի դրոշները՝ երևանյան բնակարանների պատուհաններից ծածանվում են՝ ի աջակցություն երթի
Միացեք մեր երթին. Արթուր Վանեցյանին
Մեր ազգային օրակարգը Ֆրանսիայի հրապարակում է. կոչ եմ անում բոլորին միանալ դասադուլին. ուսանող
Այս պայքարի ավարտը լինելու է դավաճանության արժանի պատիժը՝ ըստ ՀՀ օրենսդրության. Աննա Աբրահամյան
«Հանրահավաքին միացել եմ այս ամբողջ իշխանության հրաժարականի պահանջով, գլխավոր օղլի Փաշինյանի հրաժարականի պահանջով, որովհետև նրան ոչ թե պետք ա ասել Նիկոլ, այլ Փաշօղլու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մի քաղաքացի:
«Այսօր ոստիկանությունն իր սահմանն անցել է, ավելի ճիշտ՝ որոշ ներկայացուցիչներ: Երկրորդ՝ ՊՊԾ ղեկավար Սաքո Հովհաննիսյան, սա էն մարդն է, որ մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին: Սա էն մարդն է, որ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում խորհրդարանի դահլիճում: Էսօր էլի իրեն պահել է լկտի, սանձարձակ: Լսի, Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից և այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար»,- զգուշացրել է Սաղաթելյանը:
«Ոստիկանությունը իր ֆունկցիոնալ պարտականություններն է կատարում, ինչի՞ մասին է խոսքը, ոստիկանությունը միշտ էլ կատարել ա իրա ծառայությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ պատասխանելով ոստիկանության գործողությունների և բիրտ ուժ կիրառելու մասին հարցին:
ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան-Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանն այսօր «Դիմադրություն» շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ մարմնական լուրջ վնասվածք է ստացել:
Գիտենք՝ պատգամավոր եք, բայց հրաման ունենք. Արամ Վարդևանյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին։
«Միայն Նիկոլի նման վախկոտի մտքով կարող էր անցնել, որ կկարողանա ճնշել ընդդիմադիր շարժումը». Արմեն Աշոտյան
«Իշխանամերձ ու սորոսական ոչ մի լրագրող այստեղ չկա. աշխատում են միայն ընդդիամադիր լրագրողները». Վալերիյ Օսիպյան։