Եվ այդ մեկ մարդը՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարված հայը, դո՛ւ ես, Նիկոլ Փաշինյան
Շատ հաճախ հասարակության մի մասը և իշխող ՔՊ-ականների պարագլուխ Նիկոլ Փաշինյանը, 2018-ի հեղափոխությամբ հարստացած, թանկարժեք տներ, ամառանոցներ ձեռք բերած, միլիոնավոր եկամուտների տեր դարձած նրա թիմը մոռանում են, թե ինչ հայտարարություններ են արել ոչ վաղ անցյալում: Նման փոքր ուղեղներին պետք է ամենօրյա ռեժիմով հիշեցնել և հանրության լայն շրջանակներին տեսանելի դարձնել այս վարչակարգի ողջ կեղծիքը, դավադիր ծրագրերը:
Եվ այսպես, հիշեցնենք 2020 թվականի մայիսի 6-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթներից մեկը, երբ նա պատասխանում էր ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
Այն ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, դիմելով Փաշինյանին, հարցրեց՝ արդյո՞ք Փաշինյանի վարած բանակցությունների հիմքում դրված է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, ինչը պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Ի պատասխան՝ Փաշինյանը դերասանական ողջ գործիքակազմը գործի դնելով՝ հայտարարեց, թե չի հասկանում, թե ինչո՞ւ է Արման Աբովյանը շեշտում, թե Արցախի հարցի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը։
«Ինձ զարմացրեց, որ ասացիք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն է, իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞, ես լավ չեմ պատկերացնում դա։ Մենք խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին, ո՞վ է, որ պնդում է, թե հայության շրջանում մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի, ես ուզում եմ այդ մարդու անունն իմանալ: Այստեղ խնդիրը հետևյալն է. ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, որքան մեր կառավարությունը: Կիլոմետրերով բազմիցս դիրքորոշումներ ենք արտահայտել: Կներեք, եթե որևէ մեկը փորձում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Որովհետև մենք մեր դիրքորոշումը ձևակերպելիս այնքան բուֆերներ ու հակակշիռներ ենք դրել, որ ընդհանրապես սենց քննարկում պետք է տեղի չունենար ՀՀ-ում: Այո, ձեր ասածը ճիշտ է. դա ձեր դիրքորոշումը չի, դա մեր բոլորի դիրքորոշումն է»,- ասաց Փաշինյանը:
Նաև նույն ելույթում հայտարարել էր. «Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռներներս դողա, որ վա՜յ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել այդ հարցի շուրջ: Մենք այդ լիազորությունն օգտագործելու ենք, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները բանակցային սեղանի շուրջ: Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ի՞նչ եք բանակցում, ինչ պետք ա, դա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը: Երբ կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում մենք ունենք մի բանաձև, որ կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդին, Ազգային ժողովին, ժողովրդին, մենք կգանք ու կներկայացնենք: Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև. քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ուրեմն ոչ մի բան որոշված չի: Բանակցությունների գնալուց չենք վախենալու ոչ ներսիններից, ոչ դրսիններից»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը տ

Դիտարկմանը, որ Ադրբեջանը տրամադրված չէ հարցի կարգավորման, Փաշինյանը հայտարարել է.
«Եթե դա ճիշտ է, ուրեմն չի կարգավորվի հարցը: Դրա համար ենք մենք ասում, որ պետք է լինի այնպիսի լուծում, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե հեշտ լիներ հարցի լուծումը, մինչև հիմա 100 անգամ լուծված կլիներ: Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է և ուզում է հարցի լուծման: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ, Ռուսաստանն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ: Կարևորը նրբությունների մեջ է: Բայց եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում հարցը լուծվի, չի լուծվի»: