Ընդդիմադի՞ր, թե՞ վարչապետ․ ո՞ր Նիկոլն է ստում

Իշխանությունը զավթելուց ընդամենը մեկ տարի առաջ Փաշինյանը դրամատիզմով խոսում էր ապրիլյան քառօրյայի ընթացքում Արցախում կորսված մի քանի հարյուր հեկտարի մասին։ Իսկ ահա իր օրոք մենք կորցրինք ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր Արցախից և մինչև 1000 քառակուսի կիլոմետր Հայաստանից։

Սա վերջը չէ, նա պատրաստվում է Արցախի մնացած 2500 քառակուսի կիլոմետրը, ինչպես նաև հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր Հայաստանի Հանրապետությունից ևս հանձնել թշնամուն։ Սա է 400 հեկտարի համար լացուկոծը կապած գործչի իրական դեմքը։

Չկա պետական նշանակության կարևորագույն մի հարց, որի շուրջ նա տարբեր ժամանակներում տրամագծորեն իրար հակասող հայտարարություններ արած չլինի։ Հարցն այսօր այլ է՝ հիշելով նրա ստերն ու կեղծիքները՝ հանրությունը, այդ թվում՝ հենց իր ընտրազանգվածը, նրանից պատասխան պահանջելո՞ւ է։ Գնդակահարության պատի տակ նրան կանգնեցնելու հարկ չկա, ինչպես հենց ինքն է պնդում, բայց արդարադատությամբ ու օրենքով պատասխանատվության ենթարկելու կարիք միանշանակ կա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս