«Մենք Արցախն ենք». երեխաները երգում են Արցախի օրհներգը

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի ապաշրջափակման պահանջով հավաքված ակցիայի մասնակիցների թվում են նաև հադրութցի երեխաներ: Նրանք պարզել են «Ո՛չ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» վերտառությամբ պաստառներ:

«Արցախը 3 տասնամյակ շարունակ կայացել է ժողովրդավարական պետությունների մոդելին բնորոշ պետական ինստիտուտների կայացմամբ՝ դրոշ, զինանշան, օրհներգ, պետական խորհրդանիշներ, որ սերունդների կոչեց պայքարի»,- նշեց մասնակիցներից մեկը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյապայքարի զոհված հերոսների հիշատակը, ապա երեխաները կատարեցին Արցախի օրհներգը.

«Քո տուն-ամրոցը կերտեցինք,

Կարդացեք նաև

Պատմությունը մեր երկրի

Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք…»:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝  ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթանում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կազմակերպված՝  Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիան։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս