Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր առավոտյան դարձյալ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հատել էին հայ-ադրբեջանական սահմանը, զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան: Նախանշան կա նաև, որ կարող է այսօր էլ նման պրոցես տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ:
Հրանտ Բագրատյանն աշխարհազորի գրվելու կոչով հավաք է հրավիրել Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին և ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո գործող իշխանությունների գործողությունների ուսումնասիրությունն ու վերլուծությունը փաստում են, որ ստեղծված իրավւճակից խուսափելու համար որևէ քայլ չեն կատարել:
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են ադրբեջանցիները, այնպես էլ վերադառնան: Ի՞նչ է նշանակում՝ եկել են, հիմա էլ վերադառնան, ծնո՞ւնդ է, կնո՞ւնք է, նշանդրե՞ք է, ի՞նչ է, որ եկել են: Բայց ես այստեղ ուրիշ վտանգ եմ տեսնում, նա կոշտ բառամթերք չի օգտագործում, որովհետև Ալիևն իրան հետո կչափալախի, կասի՝ արա էս ի՞նչ էիր խոսում»,- ասաց Պետրոսյանը:
Ռոբերտ Հարությունյանը՝ Սյունիքի իրավիճակի մասին. ՈւՂԻՂ:
Ինչո՞ւ ադրբեջանցի սահմանախախտ զինվորները չհանդիպեցին հայ սահմանապահների դիմադրությանը. ՈՒՂԻՂ:
Գևորգ Պետրոսյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին. ՈւՂԻՂ։
«Ինձ համար ուղղակի անընդունելի է այս փաստը, որ մենք ամբողջ աշխարհին ի ցույց ենք դնում մեր խայտառակ անճարությունը: Հասկանո՞ւմ եք, 250 զինվորական ոտքով հատել է հայ-ադրբեջանական այս պահին գործող սահմանը, հայտնվել ՀՀ տարածքում, և Հայաստանի իշխանությունները ուղղակի մեկ օր խաբում էին հասարակությանը, որ նման բան չկա, իրենց հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ին էին լծել աշխատանքի, որոնց ներկայացուցիչները լկտիաբար հարձակվում էին բոլոր այն անձանց վրա, ովքեր մանրամասն ներկայացնում էին, թե ինչ է տեղի ունենում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«168 Ժամի» ստեղծագործական խումբը սկսում է նոր հաղորդաշար՝ «Իրական Հայաստան»՝ ոչ ֆեյսբուքյան Հայաստան։
«Մեր նպատակները նույնն են, ինչպես արդեն նշեցի՝ անվտանգ և զարգացող Հայաստան: Մենք բոլորս գիտակցում ենք, որ միակ միջոցը նպատակին հասնելու՝ դա այս ազգակործան իշխանությունների հեռացումն է: Այնուամենայնիվ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք համագործակցում: Մենք համագործակցելու ենք, ուղղակի առաջարկել ենք ընտրողներին նաև այլընտրանք: Այս պահին խնդիրը մեկն է՝ միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն»:
Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է դաշինքի տարբերանշանն ու կարգախոսը
«Բա եթե չեմ մասնակցելու, այստեղ ես ի՞նչ եմ անում: Ցուցակում չլինելը չի նշանակում՝ ընտրություններին չմասնակցել, իսկ ինչո՞ւ ցուցակում չեմ, ավելի ճիշտ, ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև տարրական քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում՝ նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ, իսկ, ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն: Ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:
Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը մասնակցում են «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանշական ծառատունկին
Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։
Վանեցյանը նախ ներկաներին շնորհավորեց ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ամուր պետության հիմքն ավանդական ընտանիքն է՝ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ հավելելով, որ հայրենիքի շենացմանն ու հզորացմանն ուղղված նույնանման տեսլականով պայմանավորված են «Հայրենիք» և Հայաստանի հանրապետական կուսակցությունների ներքաղաքական թիմերը երկար քննարկումների արդյունքում որոշել մեկտեղել ուժերը, դաշինք կազմել և միասին մասնակցել Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ժամանակին մեր ժողովրդին հաղթանակ ենք բերել. մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք. Սերժ Սարգսյան
«Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունը՝ ՈՒՂԻՂ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:
Ալիևը հիմա Բաքվում նստած, ասում ա’ Հայաստանն էս ինչ երկիրա, մի կմ առաջ եմ գնում, խառնվում են իրար. Արման Եղոյան
Քաղաքագետը վստահեցրեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է բոլորովին այլ միտումով, շատ լավ իմանալով, որ ՀԱՊԿ-ում կան տարաբնույթ շահեր ունեցող պետություններ՝ օրինակ՝ Ղազախստան և Բելառուս, իսկ ղազախներն ադբեջանցիների հետ 100 անգամ շատ ավելի մեծ առևտրաշրջանառություն ունեն, քան Հայաստանի, ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք Ղազախստանը նպատակ կունենա, որպեսզի Ադրբեջանի դեմ ՀՀ-ն որևէ գործողություն ունի, և նմանատիպ վիճակ է նաև Բելառուսի դեպքում։
Ռուբեն Ռուբինյանը Սյունիքում լարվածության ֆոնին կոչ է անում իշխանությանը չքննադատել’ թշնամու աչքում նրան չթուլացնելու համար
ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց Ալեն Սիմոնյանի ելույթից հետո
Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից Փաշինյանին հիշեցրեց կահավորված դիրքերի մասին նրա վստահեցումները
Պետք է երաշխիք տաք, որ գոնե մինչև հունիսի 20-ը հայրենազրկում չի լինի. Մելքումյանը’ իշխանությանը
Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ՄԱԿ-ի մանդատով կարող են նաեւ ռազմական օգնություն ցուցաբերել. Նիկոլ Փաշինյան
Մեր եւ ռուսական 102-րդ բազայի քարտեզների համաձայն էլ այդ տարածքը ՀՀ-ինն է, հետեւաբար ՀԱՊԿ -ինն է, ուստի կարող ենք դիմել նաեւ ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով. Փաշինյան
«Դա չի եղել անձնավորված, այսինքն՝ դա չի եղել քաղաքապետի անձով կամ երկրի ղեկավարով պայմանավորված, դա եղել է համակարգի թերությունների դեմ պայքար, որը ընդունում են նաև ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները: Եվ կարծում եմ՝ ՀՀԿ-ն ևս այս երեք տարիների ընթացքում անցել է որոշակի քավության ճանապարհ, ինքնամաքրվել է, իրենք ևս վերագնահատել են իրենց նախկին աշխատելաոճը, նախկին կուսակիցներին, որոնք այսօր ամենևին ՀՀԿ-ի շարքերում չեն: Այսինքն՝ այդ կուսակցությունն ինքնամաքրվել է»:
Գործարկել ենք մի մեխանիզմ, որը ներառում է ուժային լուծումներ. Փաշինյան
Ադրբեջանի նպատակը ՀՀ-ում ռազմական բախում հրահրելն է.սա մի բլուրի համար լոկալ ակցիա չէ. Փաշինյան
«Պետք է օր առաջ մտածել Զանգեզուրի արտակարգ կառավարման ռեժիմի մասին». Անդրանիկ Քոչարյան