Ադրբեջանն ուզում է ստանալ Մեղրիի փոխանակում. Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանն ուզում է  ստանալ այն, ինչ դուք եք պայմանավորվել 1999 թվականին»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։

Պատգամավորը մասնավորապես  Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ 2022 թվականին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է  մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, և իրենք կապահովեն միջազգային կոնոսոլիդացիա Հայաստանի շուրջ, և հետաքրքրվեց.

«2022 թվականին Պրահայում ընդունվեց հայտարարություն, որով ոչ միայն իջեցրեցիք Արցախի կարգավիճակի նշաձողը, այլև ուղղակի ոչնչացրեցիք։ Այսօր ինչ է ստացվում, որ դուք պարտավորված եք եղել ՀՀ տարածքային ամբողջականությունը պահելու համար ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, և՞, պահպանեցիք ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Կասեցրեցի՞ք այն հնարավոր սպառնալիքները, որոնք այսօր գոյացել են Հայաստանի առջև, պատասխանը ոչ-ն է։ Միջազգային կոնսոլիդացիայի փոխարեն՝ այսօր մենք ստացել ենք միջազգային մեկուսացում։ Եթե 2020 թվականին դուք կարողանում էիք ասել, որ նախկիններն են արել, Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, հիմա այն, ինչը տեղի է ունենում մեզ հետ, բացառապես և միայն ձեր վարած քաղաքականության հետևանքն է»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե պատգամավորը խոսում է միջազգային մեկուսացման մասին, ապա այն զենքը, որն Ադրբեջանը ձեռք է բերել, հարց է առաջանում, ե՞րբ է  ձեռք բերել ու որտեղի՞ց։

Կարդացեք նաև

«Մենք միջազգային մեկուսացման մեջ ենք եղել մեր մերձավոր դաշնակիցների շրջանում։

Ինչ վերաբերում է՝  ի՞նչ եք խոստացել, ես ձեզ 100 անգամ ասել եմ, ես խոստացել եմ այն, ինչի մասին դուք հրապարակային կարող եք գտնել ինտերնետում։

Էլի եմ ասում, Ադրբեջանն ուզում է  ստանալ այն, ինչ դուք կամ ձեր առաջնորդությունը խոստացել է։ Սկսած Մեղրիի փոխանակման ծրագրից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս