Օգոստոսի 14-ին կկայանա Ալբանիա – Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի ընտրանու բաց մարզման լուսանկարները:
Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհամբերությամբ սպասում եմ տղաների հետ մարզվելուն: Չեմ կարողանում համբերել: Ոտքիս հետ կապված խնդիրներ այլևս չկան»:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի առաջիկա հանդիպմանը:
Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Կրասնոդարի «Կուբանի» հետ և վաստակած 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Արարատի մարզի Արտաշատի շրջանի Բյուրավան գյուղի 13-ամյա պատանին՝ Եվրոպայի շախմատի կրկնակի չեմպիոն, 2011-12թթ. Հայաստանի պատանիների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, օրերս Մինսկում՝ հուլիսի 11-24-ն անցկացված բաց առաջնության ժամանակ 12 կետով իր վարկանիշը բարձրացրեց:
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հուլիսի կեսին վնասել էր ոտնաթաթը, նորից սկսել է մարզվել «ռուրյան» թիմի կազմում։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ դորտմունդյան ակումբ տեղափոխված Հայաստանի հավաքականի առաջատր Հենրիխ Մխիթարյանը հանդիպման ավարտին իջավ խաղադաշտ և կիսեց թիմակիցների ուրախությունը:
Հենրիխ Մխիթարյանը, ով դորտմունդցիների վերջին ընկերական խաղերից մեկի ժամանակ վնասվածք էր ստացել, հանդիպանը հետևում էր տրիբունայից, բայց վերջում իջավ խաղադաշտ և կիսեց թիմակիցների ուրախությունը:
Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարի մասնակից 22 թիմերի ներկայացուցիչների թվում են Հայաստանի վեց պատվիրակներ
Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքի համաձայն՝ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ և Օզբիլիսը կհամալրի մոսկովյան ակումբի շարքերը։
Ակնկալվում է, որ կողմերը շուտով համաձայնության կգան բոլոր հարցերի շուրջ և արդեն այսօր 23-ամյա Օզբիլիսը պայմանագիր կկնքի մոսկովյան ակումբի հետ:
ZDF Sport գերմանական հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Պիրլոյին Մադրիդում ցանկանում է տեսնել «արքայական» ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով տարիներ շարունակ աշխատել է նրա հետ:
«Բարսելոնայի» նոր մարզչի անունը կհրապարակվի առաջիկա օրերին:
Գերմանական մամուլի հաղորդմամբ՝ բուժզննմամբ պարզվել է, որ հայ կիսապաշտպանը մասնակի վնասել է աջ ոտքի կոճը: Դրա ապաքինման համար կպահանջվի մինչեւ չորս շաբաթ: Հիշեցնենք, որ Հենրիխը վնասվածք է ստացել շվեյցարական «Լյուցերնի» հետ Դորտմունդի «Բորուսիայի» ստուգողական խաղում:
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ դորտմունդյան ակումբ տեղափոխված Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը երրորդ անընդմեջ հանդիպումն անցկացրեց «Բորուսիայի» կազմում և կրկին գերազանց դրսևորեց իրեն՝ 43-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3:1:
Մրցաշրջանի առաջին իսկ խաղում իր գոլերի հաշիվը բացեց Ռուսաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդիպման 21-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Տանտերերի կազմում գերազանց խաղ ցուցադրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով ոչ միայն ամենաակտիվն էր «Կուբանի» կազմում, այլև 74-րդ րոպեին գերազանց իրացրեց իր իսկ վաստակած տուգանայինը՝ հավասարացնելով հանդիպման հաշիվը:
Մինչև 52 կգ քաշային կարգում հանդես եկող սամբիստ Տիգրան Կիրակոսյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվով հաղթեց ղազախստանցի Բեյմբեթ Կանժանովին և Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց:
Գերմանական ակումբի կազմում կրկին փայլուն խաղ ցուցադրեց Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին խաղում դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բուրսասպորի» հետ խաղում երկու գոլային փոխանցում կատարեց:
Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հաստատել է, որ ֆրանսիական «Մոնակոն» հետաքրքրված է իր ծառայություններով, ինչպես նաև հայտարարել է, որ ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը չի պաշտպանում իր շահերը։
Երկու օր առաջ Գերմանիայի փոխչեմպիոնի կազմը համալրած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղում առաջին անգամ «Բորուսիայի» մարզաշապիկով մտավ խաղադաշտ և իր ցուցադրած խաղով տպավորեց բոլորին:
Որեւէ «ոդիսական» իրականում չկար: Ուղղակի արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այս ընթացքում, երբ ես հիմնականում Երեւանում էի եւ համբերատար սպասում էի տարբեր ակումբների միջեւ ընթացող բանակցություններին եւ իմ գործակալի գործողություններին, տարբեր պատճառներով տարածվեցին ամենատարբեր տեղեկություններ եւ խոսակցություններ:
Երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյան ու նախարար Յուրի Վարդանյանի հանդիպումը:
Հոլովակներից մեկը տեղադրվել է YouTube-ում։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի համար «Բորուսիան» «Շախտյորին» վճարել է 27.5 միլիոն եվրո։
Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, որից հետո նոր թիմակիցների հետ մասնակցել է հերթական մրցաշրջանին նվիրված պաշտոնական նկարահանումներին:
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հաստատել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբում կկրի 10 համարի մարզաշապիկը:
Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» կազմում խաղադաշտ է դուրս եկել 106 անգամ և դարձել 46 գոլի հեղինակ:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն իր գլխավորած թիմ:
Աղբյուրի տվյալներով` Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության եզրափակչի մասնակցը հայ ֆուտբոլիստի համար վճարել է 25 մլն եվրո, ինչը «Բորուսիայի» տրանսֆերային ռեկորդի կրկնությունն է. նույնքան գումար նրանք վճարել էին 2001 թվականին` Մարսիո Ամորոզոյի տեղափոխության համար: