Հայաստանի բարձրագույն առաջնություն. ավարտվեց աշնանային հատվածը
Կայացավ Հայաստանի բարձրագույն առաջնության 15-րդ տուրը, որով էլ ավարտվեց առաջնության աշնանային հատվածը: Վերջին խաղից հետո «Ալաշկերտն» ընդմիջման մեկնեց առաջատարի կարգավիճակով, իսկ «Փյունիկը» զբաղեցրեց 2-րդ տեղը:
3-րդ տեղը զբաղեցրեց «Արարատը», ով կարողացավ վերադառնալ առաջին շրջանի անհաջողություններից հետո: Այս շրջանում թիմը չի կրել ոչ մի պարտություն:
Նոյեմբերի 28-ին կայացած խաղերից առաջինում մրցեցին «Փյունիկն» ու «Ալաշկերտը», ովքեր խաղաղ բաժանվեցին՝այդպես էլ չգրավելով միմյանց դարպասները:
«Արարատի» և «Ուլիսի» մրցակցությունն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:1:
Նոյեմբերի 29-ին մրցեցին «Շիրակը» և «Գանձասար Կապանը». Գյումրեցիները հաղթեցին 2:1 հաշվով:
«Բանանցն» ու «Միկան» էլ մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասները:
Աշնանային շրջանից հետո ռմբարկուների եռյակն ունի հետևյալ տեսքը.
1. Միհրան Մանասյան (Ալաշկերտ) -12
2. Հեբեր Արաուժո (Ալաշկերտ) -10
3. Վարդան Պողոսյան (Փյունիկ) -8
Սիրարփի Աղաբաբյան