Բաժիններ՝

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գնել Նեյմարին

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր չէ հրաժարվել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու մտքից:

Աղբյուրի տեղեկության համաձայն, թագավորական ակումբի ղեկավարին չի կանգնեցնում նաև այն, որ «կապտանռնագույնները» մոտ են նրան, որպեսզի երկարաձգեն պայմանագիրը Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ:

Պերեսը հույս ունի իր երազանքը կյանքի կոչել՝ Նեյմարին գլխապտույտ առաջարկություն անելու միջոցով: «Բարսելոնան» նրան առաջարկում է պայմանագիր մինչև 2021 թվականը, և աշխատավարձ տարեկան 15 մլն եվրոյի չափով, իսկ հրաժարագինը կարող է կազմել 1 մլրդ եվրո:

Այնուհանդերձ, Պերեսը պատրաստվում է առաջարկել ֆուտբոլիստին 15 մլն եվրոյից ավել գումար:

Նեյմարի գործող պայմանգիրը կատալոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031