Ռոնալդուն իր կարիերայի իսպանական հատվածում ամենավատ մեկնարկն է գրանցել
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրանցել է իր վատագույն մեկնարկն Իսպանիա տեղափոխվելուց ի վեր: Պորտուգալացի ֆուտբոլիստը չի կարողացել գոլի հեղինակ դառնալ այս մրցաշրջանում Լա լիգայի խաղերի 67%-ի ընթացքում:
Պորտուգալացին ընդամենը 4 խաղերում է գրավել մրցակիցների դարպասը՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
Նախորդ մրցաշրջանի նույն հատվածում Ռոնալդուն արդեն 20 գնդակ էր խփել՝ ավելի շատ, քան առաջնության մասնակից 16 թիմեր: Նախորդ մրցաշրջանի մեկնարկում հարձակվողը մեկ խաղում միջինը խփում էր 1.8 գնդակ, մինչդեռ Ռաֆայել Բենիտեսի ղեկավարության շրջանում այդ ցուցանիշը նվազել է 0.66-ի:
Սիրարփի Աղաբաբյան