«Հպարտանում եմ իմ թիմով». Յուրգեն Կլոպ
Գերմանացի մասնագետը ուրախ է, որ մերսիսայդցիները շանս չտվեցին «Սուոնսիին»:
«Սուոնսին» շատ լավ էր խաղում պաշտպանությունում: Վերջին խաղերում նրանք պրոբլեմներ ունեին, սակայն այսօր ավելի հավաքված էին խաղում: Մենք մեկ գնդակ խփեցինք: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի համեմատ՝ իրավիճակը լրիվ ուրիշ էր: Բայց Դուք պարտավոր եք պայքարել, եթե ցանկանում եք մի քանի անընդմեջ հաղթանակ տանել:
Ես հպարտանում եմ իմ տղաներով: Դա լավ արդյունք է` ձեռք բերած դժվար պայմաններում: Մենք նույնպես պաշտպանությունում լավ խաղացինք, և «Սուոնսին» առանձնապես շանսեր չուներ»,- ասել է Կլոպը ВВС-ին:
14-րդ տուրի խաղում միակ գնդակը 62-րդ րոպեին խփեց Ջեյմս Միլները:
Մերսիսայդցիները դուրս եկան 6-րդ հորիզոնական և ետ են մնում առաջատարներ «Մանչեսթեր Սիթիից» և «Լեսթերից» 6 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը