Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկոյի թիմը վաճառել է մարտը Թայսոն Ֆյուրիին

Ուկրաինացի բռնցքամարտիկի ներկայացուցիչներին ձեռնտու է մատչ-ռևանշը:

«Մեկը վեցի հարաբերությամբ գործակցի պայմաններում Ֆյուրիի հաղթանակի վրա խաղադրույք է արվել 3 մլն ֆունտից ավելի գումար: Այդ մասին ինձ ասել է իմ անգլիացի գործընկերը, ում հետ ես խոսել եմ մարտի նախօրեին:

Բացի այդ, բուքմեյքերներն իրենք դա շատ տարօրինակ են համարում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կլիչկոն ինքն էլ է խաղադրույք արել իր պարտության վրա:

Ես կասկածում եմ, որ նա համաձայնության է եկել բուքմեյքերների հետ: Կլիչկոն բիզնես մեքենա է: Նրա թիմը ձգտում է մաքսիմալ օգուտ քաղել նրանից: Պետք է հասկանալ, որ սա Վլադիմիրի վերջին մարտերից մեկն էր: Ես կարծում եմ, որ նրանք վաճառել են մարտը:

Կարդացեք նաև

Պայմանագրում կետ կա երաշխիքային ռևանշի մասին, որը նրանց նույնպես մեծ գումար կբերի: Իմիջիայլոց, այդպես մտածում եմ ոչ միայն ես: Բայց անձամբ ես տեխնիկական բնույթի շատ հարցեր ունեմ նրան տալու:

Վլադիմիրն ամբողջ մարտի ընթացքում հասցրել է 60 հարվածից քիչ: Հանդիպման ընթացքում նա նույնիսկ չէր փորձում հարմար դիրք գտնել ռինգում: Մեծ հաշվով, նա անցկացրեց մարտ, որտեղ ցուցադրեց պաշտպանության արվեստը` առանց որևէ հարձակման»,- ասել է պրոմոուտեր Վլադիմիր Խրյունովը` «Известия»-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս