
Մաուրո Գևգեոզյանը չի շարունակի ելույթները «Ալիանսա Լիմայում»

Depor.pe կայքը հայտնում է, որ ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը չի շարունակի ելույթները պերուական «Ալիանսա Լիմայում»:
Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունն այս որոշումը կայացրել է՝ ելնելով ֆինանսական դրությունից:
Կայացած վերջին խաղից հետո Գևգեոզյանն ասել է, որ բոլորը պատրաստվում են արձակուրդի գնալ, իսկ իրեն ոչինչ չեն ասել: Իր ապագայի մասին ֆուտբոլիստը դեռ ոչինչ չգիտի:
Պերուի ընթացիկ առաջնությունում հայազգի ֆուտբոլիստը դարձել էր 6 գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան