Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյան. «Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը». Aravot.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն արձագանքում է Հայաստանի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստների հայտարարությանը: Այս մասին գրում է Aravot.am-ը։

-Պարոն Հայրապետյան, ինչպես գիտեք հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ արձագանքել են վերջերս արած Ձեր հայտարարություններին: Դուք պատասխանելու ե՞ք:

-Եթե ասեմ, որ հավաքականի արձագանքին չէի սպասում, կհավատայի՞ք: Իհարկե սպասում էի, որ հավաքականը կարձագանքի: Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ: Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ և նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ: Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք: Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս