
«Բադոյանն իմ տեսած ամենաորակյալ հայ ֆուտբոլիստն է». Ռամայոլա

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի «Բանանց» – «Միկա» (1:1) հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպեց երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Տիտ Ռամայոլան:
«Խաղը տարբերվեց մեր նախատեսածից: Հոգնածություն կար, քանի որ շաբաթվա ընթացքում 3-րդ հանդիպումն էր: Վերջին 3 խաղերում լավ էինք գործում, սակայն այս անգամ մի փոքր թուլացանք:
Մեր թիմը դարձել է ավելի մրցունակ, այժմ պետք է որոշ փոփոխություններով ամրացնել կազմը:
Հիմա միայն կարող եմ ասել, որ 8-9 փոփոխություններ են լինելու:
Թիմի համալրումներից դիտել եմ ինչպես՝ Բադոյանի, այնպես էլ՝ Տորեխոնի խաղերը: Նրանք «Բանանցի» հետագայի համար շատ կարևոր կլինեն: Բադոյանն իմ տեսած ամենաորակյալ հայ ֆուտբոլիստն է: Կարծում եմ, «Բանանցը» լավ հնարավորություններ կընձեռի Զավենին առաջադիմելու համար: Նա լավ ֆուտբոլիստ է Հայաստանի համար»,- նշելէ երևանյան ակումբի գլխավոր մարզիչը:
Սիրարփի Աղաբաբյան