
«Թիմը մարզչի և նախագահի կողմն է». Պեպե

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն աջակցություն է հայտնել «սերուցքայինների» ղեկավարներին:
«Վերջին Էլ Կլասիկոյում մենք այդպիսի պարտություն չէինք սպասում: Բայց թիմը մարզչի և նախագահի կողմն է:
Պարտավոր ենք համապատասխանել մեր օպոնենտների մակարդակին: Գիտեք, որ հոյակապ կազմ ունենք, բայց անունները խաղեր չեն հաղթում:
Երկրպագուները խնդրում են փառաբանել ակումբի անունը, ինչը մենք պետք է աշխատենք անել:
Վերջին Կլասիկոյի արդյունքը լուրջ վրդովվեցրեց մեզ, բայց մենք հպարտություն ունենք: Համառ աշխատանքը միակ ճանապարհն է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Մենք ծանր աշխատում ենք, որպեսզի մրցաշրջանի վերջում հայտնվենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք»,- հայտարարել է Թագավորական ակումբի 32-ամյա կենտրոնական պաշտպանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը