«Հեյը հնարավորություն չի ստանա մենամարտել ինձ հետ». Թայսոն Ֆյուրի
IBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանր քաշային կարգի աշխարհի նոր չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի մենամարտի Դեյվիդ Հեյի հետ:
Նախկինում Հեյը 2 անգամ Ֆյուրիի հետ կայանալիք մենամարտերը տարբեր պայմաններով չի անցկացրել:
Պետք է ասեմ, որ Հեյը երբեք շանս չի ստանա այն ամենից հետո, ինչ արել է ինձ հետ: Ես նրան երբեք գումարով չեմ ապահովի: Եթե նա դառնա WBA վարկածի պարտադիր հավակնորդ, ապա կարող է վերցնել այդ տիտղոսը և թող անվճար կռվի Ֆրեդ Ֆլինսթոունի կամ Վասյա Պուպկինի հետ: Անկախ այն բանից, թե որ տիտղոսի համար նա հավակնորդ կդառնա, ես այն թափուր կթողնեմ: Թող կռվի հաջորդ հավակնորդի հետ: Ես նրան չեն թողնի, որ փող աշխատի: Ինձ չեն հուզում նրա խոսքերն այն մասին, որ այդ մենամարտի ժամանակ կարելի է աշխատել 10 մլն: Ինձ համար դա փողի հարց չէ: Ես այստեղ փողի համար չեմ: Եվ եկեք ճշմարտության աչքերին նայենք. Կլիչկոյի հետ հաջորդ մենամարտը ավելի շատ փող կբերի»,- ըստ BoxingScene-ի՝ ասել է Ֆյուրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը