Բաժիններ՝

«Կլիչկոն կպարտվի ինձ, եթե նույնիսկ նախապատրաստվի 10 տարի». Թայսոն Ֆյուրի

IBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանր քաշային կարգի աշխարհի նոր չեմպիոն Թայսոն Ֆյուրին չի կասկածում, որ կհաղթի Վլադիմիր Կլիչկոյին նաև մատչ-ռևանշի ժամանակ:

«Եթե նույնիսկ Վլադիմիրը պատրաստվի 10 տարի, մենամարտի արդյունքը նույնը կլինի: Ես կարծում եմ, որ նա կօգտվի ռևանշի իրավունքից, բայց ով գիտի, թե ինչ կկատարվի, եթե նա վերադառնա տուն և ամեն ինչ կշռադատի:

Ես կցանկանայի վերադառնալ Գերմանիա, որպեսզի նորից կռվեի Վլադիմիրի հետ: Ես հաճույք էի ստանում մենամարտից և շատ լավ ընդունվեցի գերմանացի երկրպագուների կողմից: Բայց սկզբում ինձ կարող էին թույլ տալ անցկացնել ազատ պաշտպանություն և ես կցանկանայի մենամարտն անցկացնել Անգլիայում, հավանական է Մանչեսթերում»,- Ֆյուրիի խոսքերը մեջբերում է Fightnews-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս