Բաժիններ՝

«Եթե ընտրվեմ ՖԻՖԱ-ի նախագահ, առաջին օրվանից կսկսեմ բարեփոխումները». Ջանի Ինֆանտինո

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ով հավակնում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին, հայտարարել , որ մտադիր է բարեփոխումներ կազմակերպել ընտրություններում հաղթելու դեպքում:

«Նախագահության առաջին իսկ օրվանից ես մտադիր եմ բարեփոխումներ անցկացնել ՖԻՖԱ-ում: Լավ կառավարումը, ֆինանսական թափանցիկությունը, կառուցվածքային փոփոխությունները մեծ դեր են խաղում: Աշխատելով ՖԻՖԱ-ում՝ ես ամեն օր դրանով եմ զբաղվում»,- ըստ AFP-ն Ջանի Ինֆանտինոն:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2016թ. փետրվարի 26-ին: Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 5 թեկնածու` շեյխ Սալման Բին Իբրահիմ Ալ-Խալիֆան, Ջանի Ինֆանտինոն, Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ-Հուսեինը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ ֆրանսիացի Ժերոմ Շամպանը և ՀԱՀ-ի բնակարանային շինարարության նախկին նախարար և Նելսոն Մանդելայի համախոհ Տոկիո Սեկսվալեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս