«Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում պետք է լինենք ես, Մեսսին և Սուարեսը. Նեյմար
Բրազիլացի հարձակվողը հույս չի թողել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին` պահպանել պատվավոր պարգևը:
«Կարծում եմ, ես արժանի եմ լինելու «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում: Երջանիկ կլինեմ, եթե պայքարը մեր երեքի մեջ կծավալվի: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի պատմություն ենք կերտել և ինչքան հաղթանակներ ենք տարել, ցուցակում մենք երեքով պետք է լինենք:
Ամենից շատ ինձ դուր է գալիս պայքարել տիտղոսների համար և նվաճել դրանք: Բայց երբեք չեմ խաղացել այն բանի համար, որպեսզի դառնամ լավագույնն աշխարհում և նվաճեմ ոսկե գնդակը: Ես խաղացել եմ, որպեսզի դառնամ ավելի լավը, քան կամ, հաղթահարեմ իմ առջև դրված նպատակները: Եթե քեզ ճանաչեն լավագույնը, ապա դա կդառնա կատարած աշխատանքի հետևանքը»,- Նեյմարին ցիտում է AS-ը:
Վերջին 2 տարիներին պարգևը բաժին է հասել «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը