
«Եթե շատ աշխատես, կլինես Ռոնալդուի նման, իսկ Մեսսիի նման՝ անհնար է է». Դավիդս

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսի խոսքերը կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։
«Կրիշտիանուն ուղղակի ատլետ է, իսկ այն, ինչ անում է Մեսսին, անոմալիա է։ Նա միևնույն ժամանակ և դրիբլինգի է դիմում, և փոխանցում է գնդակը, և հասկանում է խաղը: Եթե շատ աշխատես, կլինես Ռոնալդուի նման, իսկ Մեսսիի նման՝ անհնար է»,- նշել է Դավիդսը:
Սիրարփի Աղաբաբյան